Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում ավազակային հարձակում կատարած երկրորդ անձը նույնպես հայտնաբերվել և կալանավորվել է

Նոյեմբեր 18,2015 15:05

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 3-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք՝ ձեռնոցներով, տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են 1933 թ. ծնված Հրաչիկ Խ.-ի տուն, ծեծի ենթարկել նրան և կնոջը` 1937 թ. ծնված Կասյա Խ.-ին, կապել նրանց, պահանջել և ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին պարզվել էր, որ գործով դեռևս չպարզված մեկ այլ անձի հետ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Ա.-ն:

Գարուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նա կալանավորվել էր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին պարզվել է, որ Գարուշ Ա.-ի հետ ավազակային հարձակումը կատարել է 1991 թ. ծնված Գուրգեն Ս.-ն:

Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի նշված հոդվածի հատկանիշներով և նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30