Նոյեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի անալիտիկ ասոցիացիայի ղեկավար Իգոր Պանարինի եւ անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ժամանակակից աշխարհում եւ հատկապես նոր սպառնալիքների պարագայում, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներին, կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը հատկապես ռազմաքաղաքական հարցերում: Խոսելով ԼՂ հիմնահարցից՝ Արտակ Զաքարյանը ներկայացրել է խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ հայ հասարակության անհանգստությունը սահմանին աճող լարվածության եւ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների եւ ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ: Հյուրերն անթույլատրելի են համարել, որ խնդիրը դուրս գա խաղաղ կարգավորման շրջանակից: Այս համատեքստում անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի հասարակության նախապատրաստումը խաղաղության գործընթացներին: Նշվել է, որ ՀԱՊԿ-ի դերակատարությունը նաեւ խաղաղարար նախաձեռնություններն են ու պայքարը տարբեր մարտահրավերների դեմ: Այս առումով ընդգծվել է, որ չի կարելի թույլ տալ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերածվի մարտահրավերի ողջ տարածաշրջանի համար
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա համագործակցության վերաբերյալ:
ՀՀ ԱԺ