Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը     

Նոյեմբեր 18,2015 14:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ուսումնասիրությունների արդյունքում Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` դադարեցվել են «Նավասարդ ինստիտուտ» ՍՊԸ-ին բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով` «Ստոմատոլոգիա» և բակալավրի որակավորման աստիճանով` «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը, «Գյումրիի «Պրոգրես» համալսարան» ԱԿ-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Բացի այդ, նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի   գործողությունը:

Նշենք, որ բժշկական մասնագիտություններ ունեցող ոչ պետական բուհերում ուսումնասիրությունները շարունակվում են:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30