Նոյեմբերի 15-ին ռուսական «Ան-124» ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանից օդ է բարձրացել: Թռիչքը սկսվելուց կարճ ժամանակ անց, այն ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանը թույլ չի տվել, որ ինքնաթիռը մտնի իր օդային տարածք: Այս տեղեկությունը հաղորդել է «Mil_avia» բլոգը:
Տեղեկատվությանը կցված է նաեւ մի ձայնագրություն, որտեղ լսվում է օդաչուի եւ Գյումրիի օդանավակայանի աշխատակցի խոսակցությունը: Օդաչուն հաղորդում է, որ ստիպված է վերադառնալ օդանավակայան, քանի որ Ադրբեջանն արգելել է մտնել իր տարածք:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/233174207″ params=”color=ff5500″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ