Եվրասիական տնտեսական միության ռազմավարական նպատակները էներգետիկայի ոլորտում միասնական էներգետիկ տարածքի ստեղծումն ու համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացումն է: Այս հայտարարությունն, ըստ «Belta»-ի, Մոսկվայում արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Թաիր Մանսուրովը:
«Ժամանակակից աշխարհում էներգետիկ միջոցներով ապահովվածությունը, նրանց արտադրության չափերը եւ արտաքին առեւտուրն աշխարհաքաղաքական հիմնական գործոններից են: Համաշխարհային խոշորագույն ուժերի միջեւ աճում է մրցակցությունն էներգետիկ միջոցների ձեռքբերման, դրանց արտահանման եւ նոր ճանապարհներով փոխադրման համար»,- ասել է նախարարը:
Թաիր Մանսուրովի խոսքերով՝ ԵՏՄ-ում միասնական էներգետիկ տարածք ստեղծելու համար հետեւյալ հարցերն են լուծվում. ԵՏՄ-ում մրցունակ ընդհանուր էներգետիկ համակարգերի շուկաների աստիճանական ստեղծում, առանց խտրականության էներգետիկայի փոխադրման հնարավորության ապահովում, էներգետիկ համակարգված քաղաքականության իրականացումն ապահովող մեխանիզմների ստեղծում եւ մեկնարկ, Միության երկրների էներգետիկ շուկայի հասանելիության սահմանափակումների վերացում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ