Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի մուրճն ու այո-ի քարոզը՝ ԱԺ-ում

Նոյեմբեր 18,2015 13:54

ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի քննարկումներն են:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում դժգոհեց, որ ընդդիմության, հատկապես ՕԵԿ-ի նախագծերը չեն մտնում լիագումար նիստ: Միայն վերջերս է Գալուստ Սահակյանը ստորագրել իրենց նախագծերից մեկը. «Պարոն Սահակյան, կարծում եմ ժամանակը եկել է արդեն, դուք ունեք ձեր ձեռքի տակ չագուչ՝ մուրճ, վերջապես հերիք է, խփեք էդ չագուչը սեղանին: Մեր նախագծերը պետք է մտնեն լիագումար նիստ, կանաչ ճանապարհ տանք»:

Գալուստ Սահակյանն էլ, առիթը բաց չթողնելով՝ ԱԺ ամբիոնից սկսեց քարոզել Սահմանադրությունը՝ ասելով, որ բարեփոխված Սահմանադրության դեպքում նաեւ ԱԺ նախագահի մուրճն է փոխվում. «Բարեփոխված Սահմանադրությունը ենթադրում է այն, ինչ ներկայացրեց պարոն Մարգարյանը: Իսկ այսօր ցանկացած նախագիծ, ըստ կանոնակարգ օրենքի, կարող է քննարկվել հրատապ կարգով: Չկա որեւէ արգելք, որ չքննարկվի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը մոտեցել էր ամբիոնին՝ հակադարձեց Գալուստ Սահակյանին՝ ասելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծում նման բան չկա: Առաջարկված նախագիծն էլ պառլամենտական չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30