Գերակա շահ ճանաչված Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերի բնակիչներն այսօր ՀՀ նախագահ առանձնատան դիմաց զրուցեցին Սերժ Սարգսյանի հետ:
«Ժողովուրդը դեմ է այդ շենքերի քանդմանը, որովհետեւ այդ շենքերը պատմական շենքեր են: Խնդրում ենք ձեր աջակցությունը, որ այդ շենքերը պահպանվեն, մնան, որովհետեւ առանց հիմնավորման, առանց նախագծի ուզում ենք քանդել»,- նախագահին ասաց բնակիչներից մեկը:
«Ո՞նց կարող են առանց նախագծի քանդել: Շատ լավ, մեր վերահսկողության ծառայության պետը՝ Հովիկ Հովսեփյանը, կգա ձեզ հետ կհանդիպի»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:
«Ներեցեք, պարոն պրեզիդենտ: Առաջարկություն ունենք չարիքի փոքրագույնը, թող Կողբացու կողմից երկու մուտք կառուցեն, մեզ տեղավորեն, հետո գան քանդեն»,- նախագահին դիմած կնոջն ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը շարունակեց. «Լավ, ի՞նչ եք կարծում, ես պատկերացում ունե՞մ ձեր ասածների մասին: Ասացի՝ կգան, ձեզ հանգամանորեն կլսեն, հետո ես կասեմ»,- ասաց նախագահն ու հեռացավ: Բնակիչները նրան ծափահարեցին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ