«Վիվասել» ընկերությունից ավելի քան 755 մլն դրամի յուրացման մեջ մեղադրվող Աշոտ Կույումջյանի գործով նախաքննությունը ավարտվել է:
Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ նախաքննությունը ընթացել է բազմաթիվ թերություններով եւ նույնիսկ հաշվետվությունները չեն ստուգվել:
Աշոտ Կույումջյանը ըստ մեղադրանքի ՝ 755 մլն դրամը յուրացրել է 2010-2014 թթ –ին, որից 500 մլն-ը մեկ տարում՝ 2013-2014 թթ-ին: «Մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, Խաչիկյանենց գործը հիշում եք չէ եւ Դատական դեպարտամենտի գործով այդ ամբողջ յուրացված գումարները, գումարած իրար՝ 2 անգամ պակաս է այս գումարից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կարեն Մեժլումյանը:
Պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախաքննության ընթացքում մերժվել են՝ պատճառաբանությամբ, որ ցանկանում են Աշոտ Կույումջյանին ազատել պատասխանատվությունից:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ