Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում գրավոր հարցերը սահմանափակող օրենքն ընդունվեց

Նոյեմբեր 18,2015 13:29

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ երեկ արտահերթ կարգով քննարկված նախագիծը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Հիշեցնեք, որ Թեւան Պողոսյանն առաջարկում է սահմանափակել գրավոր հարցերի թիվը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նախագծով նաեւ առաջարկվում է սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե, ինչը կնպաստի, որ ավելի շատ հարցեր հնչեցվեն: Իսկ գրավոր հարցերը թողնել 2-ը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ իրենք քննարկել են եւ որոշել, որ առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն նախագծին, հետագայում քննարկումները կշարունակեն:

Քվեարկության ժամանակ ձեռնպահ քվեարկեց ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը՝ դեմ: 97 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30