Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրաքվեին ձյուն գա, մարդիկ կլինեն, որ հագուստ չեն ունենա դուրս գալու». «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 13:16

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 5-10-ը՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, 3300 քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել։ «Նրանց 25 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքականությամբ ու սահմանադրական փոփոխություններով, 10 տոկոսը չի գնալու հանրաքվեին։ Իսկ հարցվածների 65 տոկոսն ակտիվ ընտրողներն են, որոնց 2/3-ը կողմնորոշված չի։ Այսինքն, այո և ոչ քարոզողները նրանց հետ պետք է աշխատեն»,-նշեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Ինչո՞ւ շատ քաղաքացիներ դեռ կողմնորոշված չեն. «Շարքային քաղաքացին, երբ հեռուստացույց է դիտում, նա չի կարող ոչինչ հասկանալ պատգամավորների խոսքից։ Նրան պետք է մեկը պարզ լեզվով բացատրի՝ հարցն ինչումն է։ Ամենաչկողմնորոշվածը կանայք են, մասնավորապես՝ տնային տնտեսուհիները և եթե տնային այցեր լինեն, դրանք կարող են նպաստել, որպեսզի նրանք որոշեն՝ այո, թե ոչ են քվեարկելու։ Իսկ ամենից հստակ կողմնորոշվածը բարձրագույն կրթություն ունեցող, մասնավոր ծառայողներն են»,-ասաց պարոն Ադիբեկյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30