Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյան փողոցի բնակիչ. «Ասում են՝ գերակա շահ, բայց գերակա շահի տակ ոչինչ չենք տեսել». (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 13:05

Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դարպասների մոտ էին հավաքվել:

Նրանց շենքերը կառավարության որոշմամբ ճանաչվել են գերակա շահի գոտի եւ հիմա դատարանը որոշ բնակիչների մի քանի ամիս ժամանակ է տվել բնակարաններն ազատելու համար:

«Ով որ կանգնած է դրա հետեւում, մենք նրա երեսը չենք տեսել: Նա չի եկել մեզ հետ զրուցել, գոնե մեր առաջարկները լսի: Պայքարում ենք, որ մեր շենքերը չքանդեն, քանդելու դեպքում նորմալ փոխհատուցում տան, կամ մեզ համար Կողբացու կողմից մի շենք կառուցեն, մի կամ երկու մուտքում մեզ տեղավորեն, հետո գան քանդեն: Ասում են՝ իբր մեր շենքը չի սազում նորակառույց շենքերի հետ, բայց մեր շենքը սեյսմակայուն է, ստուգել ենք տվել, շատ լավ բնակարաններ ունենք՝ հաստ պատերով, բարձր առաստաղներով, քարե շենք է: Ասում են՝ գերակա շահ, բայց գերակա շահի տակ ոչինչ չենք տեսել՝ ոչ նախագիծ կա, ոչ՝ մակետ: Մեզ թվում է՝ էլի բնակելի շենք կամ հյուրանոց է կառուցվելու: Մենք ապրում ենք քաղաքի սրտում, ամենաթանկ տեղն է, իսկ մեզ տալիս են 1 քմ-ի դիմաց $ 720- 800: Չենք կարող իրենց տված գումարով նորմալ բնակարան գնել: Մեզ գումար չեն տալիս, քարշ են տվել դատարաններ ու դատարանի միջոցով վտարում են մեզ մեր տներից: Արդեն մի քանի որոշում կա հօգուտ իրենց, ու երկու ամիս են տվել բնակարաններն ազատելու համար… մենք դուրս չենք գա մեր տներից, թող գան զոռով հանեն»,- Aravot.am-ին պատմեց Տերյան հասցեի բնակիչ Մելինե Նավասարդյանը:

Teryani_Bnakichner_3

Նշված հասցեներում գտնվող շենքերի տարածքը, ըստ բնակիչների, «Local developers» կազմակերպությանն է հանձնված: Կազմակերպության ղեկավար Սամվել Մայրապետյանն է պատրաստվում տարածքում նոր շինություններ կառուցել:

«Ստացվում է, որ ես իմ բնակարանը նվիրում եմ Սամվել Մայրապետյանին. «Ասեք ինչո՞ւ նվիրեմ»,- ասաց Մելինե Նավասարդյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30