Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ծնունդն է: Նա շնորհավորեց պատգամավորին մի փունջ ծաղիկներով:
Երբ մոտեցավ նրան ծաղկեփնջով, պատգամավորները սկսեցին ծափահարել եւ բղավել՝ «Горько!»: Գալուստ Սահակյանը հավանաբար ամաչեց եւ միայն բառերով շնորհավորեց: Մոտենալով ամբիոնին՝ նա «горько» գոռացողների առջեւ արդարացավ. «Հարմար տեղ գտնեիք»:
Այսպես բարձր տրամադրությամբ էլ նիստը սկսվեց:
Կարդացեք նաև
Այս պահին քննարկվում է 2016-ի պետական բյուջեի նախագիծը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ