Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Մարդկանց մի մեծ մասին չի հետաքրքրում սահմանադրությունը». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 18,2015 12:35

«Այո»-ի ակտիվ քարոզիչ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, որ երեկ ընդհատել էր քարոզարշավը եւ շտապել խորհրդարան՝ բարձրաձայնելու իր դիրքորոշումը 2016թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ, պատմեց իր տպավորությունների մասին։

 

 
  -Քարոզարշավի ընթացքում ընտրողների տրամադրություններում փոփոխություններ արձանագրե՞լ եք՝ մարդիկ հետաքրքրվա՞ծ են սահմանադրական փոփոխություններով, ցանկություն ունե՞ն գնալու եւ իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը ասելու առաջարկվող փաստաթղթին։

-Մոտեցումները տարբեր են՝ կան ե՛ւ «այո»-ի, ե՛ւ «ոչ»-ի կողմնակիցներ, բայց, իմ տպավորությամբ, մարդկանց մի մեծ մասին չի հետաքրքրում սահմանադրությունը՝ նրանց հետաքրքրում են նախ սոցիալական, կենցաղային խնդիրները, երկրորդ՝ ի՞նչ կտա սահմանադրության փոփոխությունն այդ առումով, կտա՞, թե՞ չի տա։

Մենք փորձում ենք պարզաբանել եւ հիմնավորել մեր դիրքորոշումը, եւ, պետք է ասել, դա ունենում է իր ազդեցությունը՝ լուրջ ազդեցություն բնակչության վրա։

 -Ի դեպ, այն փաստը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց համայնքներից մեկում ճիշտ այն ժամանակ, երբ ձեր «ութնյակն» էր այնտեղ, ոմանց հիմք տվեց վերստին խոսելու վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ 

-Ինքս տեսել եմ եւ կարող եմ ասել՝ ինչպես է դա եղել։ Շատ ցուրտ անձրեւային եղանակ էր, ուժեղ քամի, անելանելի վիճակ՝ ամբողջ շրջանում հոսանք չկար, մութ շենքեր, բնակելի շենքերի տանիքները՝ պոկված, եւ մարդիկ հավաքվել էին Ապարանի քաղաքապետարանի մոտ։

Հիմա ի՞նչ. ասենք՝ քարոզարշավ է, վարչապետը իրավունք չունի՞ գալ, ցուցումներ տալ գյուղապետերին, թե հարցերն ինչպես լուծել։ Մենք ուղղակի բարեւել ենք եւ գնացել մեր գործին, այնպես որ ես այստեղ վարչական ռեսուրսի չարաշահում չեմ տեսնում. չի կարելի ամեն ինչ կապել քարոզարշավի հետ. մարդը անձամբ եկել է՝ տեսնելու ինչն ինչոց է, ցուցումներ տալու, եւ փառք ու պատիվ իրեն՝ լուծումները տրվեցին, եւ մարդիկ հանգստացան։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30