Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Տուլայի ավտովթարի գլխավոր վարկածը. Interfax

Նոյեմբեր 18,2015 12:32

Ռուսաստանի ոստիկանությունն ուսումնասիրում է Տուլայի շրջանում վթարված «Մոսկվա-Երեւան» երթուղով ընթացող ավտոբուսի վարորդի անուշադրության վարկածը: Այս տեղեկությունն, ըստ «Interfax»-ի, լրագրողներին փոխանցել է Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը:

«Հիմնական վարկածը վարորդի անուշադրությունն է ճանապարհին: Գործը փոխանցվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քննչական վարչություն: Տարածաշրջանի բոլոր ծառայությունները շատ արդյունավետ են աշխատել»,- ասել է Կոզլովը:

Ըստ նրա՝ նախնական տվյալներով՝ վարորդը բավականին գերազանցել է արագությունը ճանապարհի այդ հատվածում: Վթարի պահին ավտոբուսն ընթացել է 117 կիլոմետր-ժամ արագությամբ: Այդ վայրում առավելագույն արագությունը սահմանված է 70 կիլոմետր-ժամ:

Պարզվել է, որ ավտոբուսը վերանորոգման կետից դուրս է եկել վթարից մի քանի ժամ առաջ եւ սարքին վիճակում է եղել: Սակայն քննության ընթացքում կանցկացվի տեխնիկական զննություն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30