Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. «Եթե ես հույս ունենամ, որ 2016 թվականի գլխավոր ֆինանսական թղթին տրվող իմ որակումը կլինի վերջինը…». ՉԻ

Նոյեմբեր 18,2015 12:23

«ՉԻ» զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

– Ի՞նչ կասեիք այն մասին, որ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները եւս նվազել են։ Հրատապ բուժում պահանջող հիվանդությունները ի՞նչ կարգով պետք է ֆինանսավորվեն։

– Առողջապահության ոլորտը կազմված է մի քանի խոշոր բաժիններից։ Դրանցից են հիվանդանոցային բաժինը, նախնական ամբուլատոր ծառայությունները եւ այլն։ Դրանք պլանավորվում են ելնելով հիվանդների թվաքանակից եւ այն դինամիկայից, որ նախորդ տարիներին հաշվի է առնված։ Այլ բան է, որ մեկ հիվանդի վրա ծախսվող գումարի էական փոփոխություն չկա նախատեսված, պայմանավորված նույն հանգամանքով, այսինքն` մյուս ոլորտներում չկա բարձրացված աշխատավարձ, չկան բարձրացված կենսաթոշակներ։

– Մեզ հետաքրքրում էր հրատապ բուժօգնություն պահանջող հիվանդությունների համար կատարվող ֆինանսավորումը։

– Եթե Դուք ծանոթանաք առողջապահության ֆինանսավորմանը, այդ հիվանդությունների համար կա ծրագիր։ Մենք ոչ թե հիվանդանոցներին ենք ֆինանսավորում, այլ ֆինանսավորում ենք հիվանդների թվաքանակով։ Հրատապ բուժօգնության անհրաժեշտություն ունեցող հիվանդների թվաքանակը, ելնելով վիճակագրական տվյալներից, մեկ հիվանդի թվով ամբողջապես հաշվարկված է։ Երեկ Ազգային ժողովում էլ խոսվեց այդ մասին։ Պետք է հարցը կոնկրետացվի, քանի որ մի հարցին կարելի է հազար ու մի պատասխան տալ, եթե հարցը կոնկրետ չի։ Նշեմ, որ առողջապահության համակարգում կա առաջնահերթ բուժօգնություն տրամադրող ծրագիր։

– Պարոն Սաֆարյան, Դուք տարիներ շարունակ մասնակցում եք բյուջեի քննարկումներին եւ Ձեր գործի գիտակն եք, մեկ բառով ինչպե՞ս կորակեիք 2016 թվականի տարեկան բյուջեն։

– Այս ընթացքում, գրեթե ամեն օր այս քննարկումների ընթացքում ինձնից պահանջում են, որ ես որակում տամ այս բյուջեին։ Եթե ես հույս ունենամ, որ 2016 թվականի գլխավոր ֆինանսական թղթին տրվող իմ որակումը կլինի վերջինը, կասեմ, որ այն կարելի է անվանել մակրոտնտեսական ցուցանիշների կայունացմանը ձգտող պետական բյուջե։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30