Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԽՍՀՄ երկրների փորձն էլ ոչինչ չի հուշո՞ւմ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 18,2015 12:01

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հիմնավորման համար հաճախ է մեջբերվում արեւմտաեվրոպական երկրների փորձը։ Չժխտելով հանդերձ դրա կարեւորությունը՝ հարկ է ուշադրություն դարձնել նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի հարեւան պետությունների սահմանադրական զարգացման առանձնահատկություններին։ Որքան էլ եվրոպական կայացած ժողովրդավարությունները գրավիչ են, այդուհանդերձ, մեր երկրի պայմաններն ու տիրող դրությունն առավել զգալի աղերս ունեն տարածաշրջանում գերակա միտումների հետ։

Այսպես, Հայաստանի իշխանությունը հաճախ է հիշատակում վրացական փորձը, որտեղ նախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանականի։ Նախ հարկ է նկատել, որ 1995թ. վրացական Սահմանադրության ընդունումը տեղի էր ունեցել խորհրդարանի մակարդակով։ Դրանով էին պայմանավորված 2004թ. Սահակաշվիլիի հաղթանակից հետո ձեռնարկված փոփոխությունները, որոնք կրկին տեղի ունեցան խորհրդարանի մակարդակով։ Իր իշխանությունը կառավարության ղեկավարի կարգավիճակով շարունակելու համար Սահակաշվիլին 2010թ. կրկին փոխեց Սահմանադրությունը։ Արեւմտյան շրջանակների ազդեցությունն, այդուհանդերձ, թույլ չտվեց Սահակաշվիլու երրորդ «նախագահությունը», եւ հարաբերականորեն արդար ընտրությունների արդյունքում 2012թ. Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։

Նոր վարչապետ Իվանիշվիլին, սակայն, կարճ ժամանակ անց հեռանալով իշխանությունից՝ ցայսօր պահպանում է իր մեծագույն ազդեցությունը վարչապետի ու նախագահի նկատմամբ, ինչի վառ վկայությունն էր հենց Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վրաստան, որտեղ նրա հիմնական ուղեկիցը ոչ այնքան Մարգվելաշվին ու Ղարիբաշվլին էին, որքան որեւէ պաշտոն չզբաղեցնող Իվանիշվիլին։

Արձանագրելի է, որ Վրաստանում ամեն նոր իշխանություն սեփական շահերին է ծառայեցրել սահմանադրական փոփոխությունները, ինչն այսօր հանգեցրել է Իվանիշվիլու փաստացի «գենսեկությանը»։ Ըստ էության, Վրաստանի ներկայիս զարգացման տեմպերը մեծապես պայմանավորված են Արեւմուտքի հետաքրքրություններով, եւ կասկած չկա, որ եթե Վրաստանի կողմնորոշումը լիներ դեպի հյուսիս, ապա այս երկրում հազիվ թե Հայաստանից տարբերվող իրավիճակ լիներ։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30