ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
– Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում այո եւ ոչ-ի քարոզարշավը, ըստ ոչ-ի շտաբի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խախտումներ է իրականացնում քարոզչության ընթացքում։
– Սա քարոզչության նոր ձեւաչափ է, որի ժամանակ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները ժողովրդի հետ շփվում են, ներկայացնում են այն, ինչ կա, ինչպես նաեւ տեղեկանում ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին։ Այստեղ վերանում է այն դիրքորոշումը, որ իրար հակադիր քաղաքական ուժերը միայն հայհոյանքով են զբաղված, ակնհայտ է դառնում, որ նաեւ զբաղված են շատ կոնստրուկտիվ աշխատանքով։ Կարծում եմ, որ շատ արդյունավետ ու դրական ձեւաչափ է, ու ինչ-որ խախտումներ չեն իրականացվում։
Բոլորն էլ շատ լավ տեղյակ են, թե ՀՀ վարչապետը երբ է որպես վարչապետ աշխատում ու թե երբ է նա քարոզչություն իրականացնում։ Ոչ-ի ճակատն էլ հենց նրա համար է, որ նման հայտարարությամբ հանդես գա, այդպես է լինում ընտրությունների, հանրաքվեների եւ այլնի ժամանակ։
Կարդացեք նաև
– Բայց մարդիկ անլուրջ են վերաբերվում այդ քարոզչությանը, քանի որ շոուի ներկայացուցիչները փաստի առաջ են կանգնում, երբ պարզում են, որ գյուղացուն չի էլ հետաքրքրում այդ հանրաքվեն, նրանք ունեն իրենց կենցաղային խնդիրները։
– Սա շփման լավագույն ձեւերից մեկն է, ժողովուրդը տեղեկանում է, թե իրենից ինչ է ներկայացնում այդ քարոզչությունը։ Եթե նկատում եք, ամեն ինչի շուրջ զրուցում են, ու դա չի սահմանափակվում միայն սահմանադրական հանրաքվեի քննարկումներով։ Անմիջական շփումներ են, որոնք իսկապես անհրաժեշտ են։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում