Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 խաղաց ոչ այնքան ուժեղ կազմ ունեցող Իտալիայի հետ եւ մրցաշարային աղյուսակում 6,0 միավորով նահանջեց 11-րդ հորիզոնական: Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ, Հրանտ Մելքումյանն ու Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի արեցին եւ միայն Գաբրիել ՍԱրգսյանի փոխարեն երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց:
Այնպիսի տպավորություն է, որ մեր անվանի գրոսմայստերը կամ լավ մարզավիճակում չէ, կամ էլ իր խաղը դեռ չի գտնում: Նա Ռեյկյավիկում խաղացել է չորս պարտիա, տարել ընդամենը մեկ հաղթանակ, արել մեկ ոչ-ոքի եւ կրել երկու պարտություն:
Այսօր մեր ընտրանու մրցակիցը Գերմանիան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ etcc2015.com-ի