ԲՀԿ-ն շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին: Երեկ «Սինջար եզդիների ազգային» միավորում հասարակական կազմակերպությունը եզդի փախստականներին հասցրեց ԲՀԿ-ի կողմից տրամադրված աջակցությունը, որի շնորհիվ եզդի երեք ընտանիքիների համար գնվեց վառարաններ, ծխատար խողովակներ և ձմռան ամիսների համար անհրաժեշտ այլուրը (400 կգ):
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների միջոցով փոխանցել է իր շնորհավորանքները Իրաքի եզդիաբնակ Շանգալ քաղաքի և հարակից գյուղերի ազատագրման կապակցությամբ և փոխանցել, որ մոտ օրերս կուսակցության ներկայացուցիչները անձամբ կայցելեն եզդի փախստականներին և տեղում կծանոթանան նրանց խնդիրներին, ինչպես նաև դրամական օգնություն կհասցնի ընտանիքներին:
ԲՀԿ-ն նաև որպես քաղաքական ուժ իր ուշադրության կենտրոնում է պահում Իրաքի եզդիների խնդիրները, որի արդյունքն էր նաև 2014 թվականի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը նվիրված Իրաքի եզդիների ցեղասպանությանը:
Կարդացեք նաև
Եզդի փախստականները զգացված էին ԲՀԿ ուշադրությունից: Եզդի երիտասարդ փախստական Ֆադլ Բշարը խնդրեց իր խորհին շնորհակալությունը հայտնել Նաիրա Զոհրաբյանին և նշեց.«Հայաստան գալու առաջին իսկ օրերից զգացել ենք, որ մեր համայնքի հետ մեր կողքին է նաև տիկին Զոհրաբյանը: Իսկապես զգացված ենք նրա և իր ընկերների ջերմ վերաբերմունքից»,-ասաց եզդի երիտասարդը: