Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության թիվը պաշտոնապես տարեցտարի նվազում է, ընտրողների թիվը, հակառակը՝ աճում է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 18,2015 11:13
cucak

Վերջին շաբաթներում Հայաստանում բուռն քննարկման առարկա է դարձել ընտրական ցուցակների հարցը։

Այն քննարկվեց նախ Ազգային ժողովում, ապա ոստիկանությունում եւ իհարկե՝ հանրային տարբեր շրջանակներում ու լրատվամիջոցներում։ Կրակի վրա յուղ լցրեց ոստիկանությունը, երբ հրապարակեց ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 554 հազար մարդ։

Այդ թիվը 271 հազարով ավելի մեծ է, քան Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիների թիվը (2 միլիոն 283 հազար)… Ընդ որում, այդ մշտապես բնակվողների մեջ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, մտնում են նաեւ անձինք, ովքեր հիմա Հայաստանից ժամանակավոր բացակայում են։

Ընդ որում, զավեշտն այն է, որ քանի դեռ մեր երկրի բնակչության թիվը պաշտոնապես տարեցտարի նվազում է, ընտրողների թիվը, հակառակը՝ աճում է։ Եվ եթե 2008-ին մեր երկրում կար 2 միլիոն 328 հազար ընտրող, ապա 2013-ին այդ թիվը հասավ 2 միլիոն 500 հազարի, իսկ այս տարի, ինչպես ասվեց, 2 միլիոն 554 հազարի։

Այլ կերպ ասած, վերջին 8 տարում ընտրողների թիվը ավելացել է 226 հազարով, երբ, ըստ պաշտոնական տվյալների, նույն ժամանակահատվածում մեր երկրում չափահաս քաղաքացիների թիվը նվազել է 54 հազարով։ Համեմատելով պաշտոնական այս թվերը՝ կարելի է արձանագրել, որ եթե 2008 թվականին Հայաստանում չափահաս բնակչության 99.6 տոկոսն էր ընդգրկված ընտրողների ցուցակներում, ապա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այդ թիվը հասել է 112 տոկոսի, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է։

Ընդ որում, սա միայն այն պարագայում, եթե մենք հավատանք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը մեզ չի խաբում, եւ Հայաստանում իրոք 2,5 միլիոն չափահաս մարդ կա (իսկ բնակչության ընդհանուր թիվը՝ 3 միլիոն է): Հակառակ պարագայում այդ թվերն էլ ավելի են աճում ու էլ ավելի անհասկանալի են դառնում։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30