Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ Զուրաբյանի տպավորությունը «սուտ է ու կեղծ». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 18,2015 11:02

Սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում մարզային այցելություններ կազմակերպող քաղաքական ուժերը իրարամերժ գնահատականներ են ներկայացնում իրենց հանդիպումների տպավորություններից։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեր զրույցում հայտարարեց, որ այն տեղերում, որտեղ իրենք հանդիպումներ են ունեցել, ժողովրդի 90 տոկոսը սահմանադրական փոփոխություններին «ոչ» է ասում։ «Երեւի մոտ 80 գյուղում մեր քարոզչական խմբերով եղել ենք, Հրազդանում ենք եղել, Քաղսիում, Աշտարակում, Մասիսում, հարակից գյուղերում, Գյումրիում, Ախուրյանում, Սեւանում… Հսկայական քանակությամբ հանդիպումներ ենք ունեցել, էսօր մեզնից շատ ոչ ոք ժողովրդի հետ չի շփվում։ Ժողովուրդը 90 տոկոսով ասում է «ոչ» այս փոփոխություններին»,- հայտարարեց Զուրաբյանը։ Վերջինիս խոսքով՝ հենց իշխանությունների կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների տվյալներն էլ են վկայում, որ «ոչ»-ի ցուցանիշները ավելի մեծ են, իսկ իրենց հետ զրույցներում պատահական մարդիկ նշում են, որ «ոչ» են քվեարկելու. «Եթե անգամ 100-ից մեկը լինի, որ մի քիչ կասկածում է քվեարկելու հարցում, դա մեզ համար մի գտածո է»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ Զուրաբյանի տպավորությունը «սուտ է ու կեղծ»։ ՀՅԴ-ականի խոսքով՝ ՀԱԿ-ը շփոթության մեջ է ու քաղաքացիների դժգոհությունը նույնացնում է սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու հետ. «Բացարձակապես էդպես չի, էդ ո՞նց պատահեց, որ բոլոր տեղերում «ոչ» են ասում։ Մենք էլ հանդիպում ենք մարդկանց, բացատրում, մարդիկ էլ լավ հասկանում են։ Երբ մարդկանց մանրամասն բացատրում ես, հասկանում են, համաձայնում»,- քարոզչության ընթացքը նկարագրեց Ռուստամյանը։

Նա վստահ է՝ «ոչ»-ի ճակատը իր քարոզչությունն անցկացնում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների մասին խոսելով, այլ զբաղված է «ժողովրդի զայրույթը բազմապատկելով»։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30