Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի գնահատմամբ, ցավալի ու ողբերգական է այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում, բայց «մի ժողովրդական խոսք կա, ասում է՝ ուրիշի համար փոս փորողը ինքն է մեջն ընկնում։ Դժբախտաբար, այդ իրականության առաջ ենք մենք կանգնել այսօր։ Եվրոպան այնպիսի մի կատաստրոֆիկ դրություն ստեղծեց Արեւելքում, որ վաղ թե ուշ իր դռանը պիտի չոքեր այդ ողբերգությունը։ Իմ համոզմամբ, այդ նույն Եվրոպան, Ամերիկան, Իսրայելը նպաստեցին, որ ձեւավորվեն այդպիսի տեռորիստական խմբեր, հիմա ինչ ցանել են, նա էլ հնձում են։
Մի քիչ ցավալի կլինի, եթե լայնածավալ պատերազմ սկսվի Սիրիայի տարածքում, բայց, այնուամենայնիվ, բոլոր նախադրյալները դրան են տանում»,- ասաց նա, ապա նկատեց, որ եթե աշխարհի մեծ տերությունները ցանկանան, կարող են թույլ չտալ այդ ահաբեկչությունները, բայց ելույթներից այն կողմ չի անցնում այդ ցանկության դրսեւորումը։
Այն, որ ահաբեկչությունները գուցե Եվրոպայի չափից շատ ժողովրդավար լինելու արդյունք են, եւ սրանից հետո Եվրոպան կխստացնի իր սահմանները, ապա. «Եվրոպական երկրներում ես շատ եմ եղել, եւ այդ դեմոկրատական ասվածը կապ չունի այն իրականության հետ, որը կա, իրական դեմոկրատիան Արեւելքում է՝ եթե ուզում եք ճիշտն իմանալ։ Այդպես մարոկկոացիներն էլ մի օր եկան Ֆրանսիա, ասեցին՝ մեր երկիրը ոչնչացրիք, բարի եղեք մեզ էլ պահել։ Հիմա էլ նույն բանն է տեղի ունենում, այդ մարդկանց հայրենիքը ոչնչացրել են, ստիպված այդ մարդիկ՝ իրենց կարծիքով, ապահով երկիր են գնում, որ իրենց զավակների կյանքը փրկեն։ Եվ սահմանները փակել այդ մարդկանց առաջ, երբ դու էլ այդ մարդկանց տունն ես քանդել իր երկրի մեջ, դա էլ տրամաբանությունից դուրս է։ Դրա փոխարեն լավ կլինի գործ չունենան եւ իրենց քիթը չմտցնեն ուրիշ երկրների գործերի մեջ։
Իմ համոզմամբ, այս բոլոր պրոցեսներն իրականացվում են մի տեղից՝ Իսրայելից, որ տարբեր երկրների միջոցով այդ քայլերին է գնում, եւ այդ երկրները, եթե այդքան կամային ուժ ունեն, պիտի փորձեն դեմն առնել ու չդառնալ Իսրայելի գործիքը։ Ողբերգությունը կայանում է նրանում, որ բացի նրանից, որ մարդկային ահավոր զոհեր են տեղի ունենում, նաեւ Արեւելքի ամբողջ մշակույթն են ոչնչացնում։ Սա փողի եւ տարածքի պատերազմ է»:
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում