Լրահոս
Օրվա լրահոսը

Անձերի հետևում թաքնված իրականությունը. «Ժամանակ»

Նոյեմբեր 18,2015 10:42

Նոր Սահմանադրությունը սահմանափակում է մեկ անձի իշխանությունը՝ երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Այս և նմանօրինակ հայտարարությունները ՀՀԿ-ականների փաստարկներից են, թե ինչու պետք է «այո» ասել նոր Սահմանադրությանը: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ մի կողմից ՀՀԿ-ականները խոստովանում են, որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, իսկ մյուս կողմից էլ ստացվում է, որ նրանք դժգոհ են այդ մեկ անձի իշխանությունից և որոշել են փոխել այդ իշխանությունը: Այս ամենից հետո մնում էր գնալ և միահամուռ կերպով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

Սակայն «ոչ»-ի կողմնակիցներն էլ հասարակությանը համոզում են, որ սահմանադրական փոփոխությունները մեկ անձի իշխանության վերարտադրություն են, և ուրեմն՝ մնում է միահամուռ գնալ և «ոչ» ասել այդ Սահմանադրությանը: Իհարկե, հասարակությունն այս ամենի արդյունքում ոչ թե գնում է «այո» կամ «ոչ» ասելու, այլ ուղղակի խճճվում է:

Վերջին հաշվով, գործնականում անհնար է ասել, թե Սահմանադրությունը Հայաստանում ինչ է անում իշխանության հետ, ինչպես որ դժվար է ասել, թե որ դանակն է սուր՝ հի՞նը, թե՞ նորը, եթե հացը խոհարարները, միևնույն է, կտրում են կամ պոկում են ձեռքով ու ձեռքով էլ շարունակելու են պոկել: Եվ ուրեմն, եթե իշխանության աղբյուրը Սահմանադրությունը չէ, ապա դժվար է ասել, թե որն է իշխանության շարունակության գրավականը: Սակայն այստեղ անձի իշխանության պարագան իսկապես արժանի է դիտարկման:

Խնդիրն այն է, որ այս իրողությունը իր մակերեսում մի բան է, իսկ խորքում՝ բոլորովին այլ: Թվում է, որ մեկ անձի իշխանությունը այն հիմնական խնդիրն է, որ ունի Հայաստանը: Եվ դա իսկապես խնդիր է, ու խնդիր է բոլոր երկրների համար, որտեղ անձերն են որոշում ամեն ինչ, ոչ թե ինստիտուտները, որ կայացած և գործում են օրենքի հիմքով: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Եթե Հայաստանում լիներ անձիշխանություն, ապա այդ իշխանության հարցը երևի թե վաղուց հաջողվել էր լուծել, հատկապես հասարակական դժգոհության այս ահռելի ծավալների պայմաններում:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30