Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի կատարման պայմանները

Նոյեմբեր 18,2015 10:39

1.  Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի կատարման պայմանները «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով 2015թ. հունվարի 1-ից պետական կազմակերպությունների համար, իսկ 2016թ. հունվարի 1-ից ոչ պետական կազմակերպությունների համար սահմանված է քվոտայի պահանջը:

2. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի:

5. Տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

6. Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբերին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա աշխատողների քանակը:

7. Աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:

8. Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից` առանց զբաղվածության պետական ծրագրերով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

9. Քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:

10. Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի (300 հազար ՀՀ դրամ) չափով, ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշմամբ սահմանած կարգով:

11. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41.4-րդ հոդվածի համաձայն` մասհանումներ չկատարելը առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41.4-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են հարկային մարմինները` օրենսգրքի 244.2-րդ հոդվածի համաձայն:

12. Մասհանվող գումարները փոխանցվում են ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:

13. Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակով հետևյալ ուղղություններով և համամասնություններով`

1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորում, աշխատանքային և մասնագիտական վերականգնում, որոնց հատկացվում է մասհանումներով ձևավորված նպատակային միջոցների 60 տոկոսը, որը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում և ուղղվում է պետական հետևյալ ծրագրերին`

ա. աշխատատեղի հարմարեցման աջակցություն,

բ. անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցում,

գ. մասնագիտական ուսուցում,

դ. աշխատավարձի մասնակի փոխհատուցում.

2) հաշմանդամություն ունեցող անձանց առողջական (բժշկական), սոցիալական վերականգնում, որին հատկացվում է մասհանումներով ձևավորված նպատակային միջոցների 40 տոկոսը, ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձին այս ուղղություններով աջակցություն նախատեսված է տրամադրել մեկ անգամ, որի չափը չի կարող գերազանցել 150 հազար ՀՀ դրամը:

14. Քվոտայի պահանջի և մասհանման կատարման հաշվիչը կարելի է ներբեռնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքից:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30