Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը մտածում է կրճատել ծառայողական մեքենաները. «Առաջին լրատվական»

Նոյեմբեր 18,2015 10:33

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

– Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որ կոռուպցիան մեր երկրում, ինչպես նաև Ձեր ղեկավարած հարկային ու մաքսային ոլորտներում այսքան խորն է:

– Ո՛չ: Ասացվածք կա, չէ՞, որ կոռուպցիան ծնվել է մարդկության հետ: Իսկ եթե ուզում եք իմանալ, թե մեր համակարգում դրա դեմ ինչպես ենք պայքարում, ապա ասեմ, որ միայն էլեկտրոնային համակարգի ներդրումը կամ մարդկային շփումների նվազեցումը բավարար է, որ կոռուպցիան 50 տոկոսով նվազի:

– Եթե ԱՄՆ-ը դադարեցնի հակակոռուպցիոն այդ կառույցի ֆինանսավորումը, դա չի՞ նշանակի, որ Դուք, Հ. Աբրահամյանն ու մյուս անդամները լավ չեք պայքարում կոռուպցիայի դեմ:

– Ոչ, ոչ: Ես ձեզ հրավիրում եմ մեզ մոտ: Եկեք՝ տեսեք, թե ինչ ենք անում:

– Պարոն Խաչատրյան, Ն. Փաշինյանը նաև հարց բարձրացրեց, որ մեր երկրում չափից շատ են պաշտոնյաներին հատկացվող ծառայողական շքեղ մեքենաներն ու դրանց վրա ծախսվող գումարը:

– Նոր չենք հատկացրել դրանք, տարիների ընթացքում է այդքան հատկացում ստացվել: Հիմա կառավարությունում կրճատմանն ուղղված աշխատանքները տարվում են: Բայց ոչ թե մեքենաները պետք է կրճատել, այլ գործառույթը բարեփոխումների արդյունքում պետք է բերել այն դիրքին, որ դրա պահանջը չլինի:

– Դուք, օրինակ, Դանիայի պաշտոնյաների նման ոտքով կգնա՞ք գործի:

– Օրինակ՝ ես չեմ պատկերացնում, որ հեծանիվով կարող եմ գնալ գործի: Եթե դուք պատկերացնում եք, եկեք միասին գնանք:

– Եթե ես հեծանիվով գամ գործի, դուք նույնպե՞ս հեծանիվով կգնաք:

– Ո՛չ: Բնականաբար, ես չեմ գնա, որովհետև այսօր մեր իրականության մեջ հեծանիվով հնարավոր չէ գալ գործի: Որոշ երկրների վարչապետներ, ֆինանսների նախարարներ, այո, հեծանիվով են գնում գործի: Հայաստանի իրականության հետ դա համապատասխան չէ:

– Բայց ինչո՞ւ համապատասխան չէ: Հատկապես, որ Հայաստանը շատ աղքատ է այդքան շքեղ ծառայողական մեքենաներ հատկացնելու համար, մինչդեռ այդ երկրները Հայաստանից շատ հարուստ են:

– Խնդիրը հարստության մեջ չէ: Բայց ասեմ, որ կառավարությունն այդ հարցը քննարկում է, Ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքները դեռևս տարեսկզբին է սկսել: Հիմա արդեն այդ կրճատման պրոցեսը գնում է:

– Ինչքա՞ն եք կրճատելու:

– Շատ ենք կրճատելու:

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30