Գալուստ Սահակյանը, փորձված մարդն ուրիշ է, էլի, նկատել է, որ այս շոուն նպաստում է ժողովրդի ակտիվացմանը։ Բնականաբար։ Մեկ էլ ե՞րբ էին գյուղացիները նման բան տեսել, որ Երեւանից մարդիկ գային իրենց գյուղը, իրար գզեին ու գնային, իսկ իրենց գլուխներն էլ ավելորդ հիմարություններ չլցնեին։ Այլապես գալիս էին, միտինգ էին անում, կլուբում էին հավաքում խեղճ գյուղացիներին, ելույթ ունենում, ծափ տալիս։ Լիկբեզն արդեն զզվեցրել էր գյուղացուն։ Այնպես որ, այս թեթեւ ժանրը նրանց սրտով է, ու եթե մեկն էլ լիկբեզ է անում այս շոուի ընթացքում, ապա այդ մեկը գյուղացին է, ոչ թե Երեւանից եկածները։
Ինչպես ամենահայտնի շոուները, մեր այս շոուն էլ որեւէ սցենար, գաղափարական ուղղվածություն, միտք եւ նման բաներ չունի։ Այլ խոսքով՝ սա մի հրաշալի շոու է թե մարզերում մարդկանց ակտիվ հանգստի եւ թե ուրախ ժամանցի կազմակերպման առումով։ Հիշում եմ, թե մենք որքան էինք ուրախանում, եւ մանավանդ ակտիվանում, երբ Վանաձոր էին բերում որեւէ շրջիկ գազանանոց կամ կրկես։
Ես տխրում եմ, երբ մեր շոուի մասնակիցները երբեմն-երբեմն հիշում են սահմանադրությունն ու հանրաքվեն։ Սա նույնն է, թե ուրախ, հայկական հարսանիքի ժամանակ մեկը ոտքի կանգնի եւ առաջարկի խմել Քենեդու կենացը։ Այսինքն՝ իրար հետ կապ չունեցող բաներ են շոուն եւ սահմանադրությունը։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Գեւորգ Պերկուպերկյան