Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ծամոնը հեռացնել մազերից առանց մկրատի օգնության

Նոյեմբեր 18,2015 11:00

Անշուշտ, բոլորս էլ լսել կամ ականատես ենք եղել, երբ ինչ-որ մեկի  մազերից ծամոն է կպել, եւ դրա պատճառով ստիպված են եղել կտրել մազերը:

Health Expert Group.com-ը խորհուրդ է տալիս նախքան մկրատի օգնությանը դիմելը փորձել այս արդյունավետ միջոցը:

Բուսական յուղերը, հատկապես՝ ձիթապտղի յուղը, այս պարագայում անփոխարինելի են, որոնք լայնորեն օգտագործվում են շամպունների արտադրության մեջ: Յուղը չեզոքացնում է ծամոնի մածուցիկությունը: Եթե չունեք բուսական յուղ, ապա կարող եք օգտագործել կարագ կամ մարգարին: Ծամոնը հեռացնելու գործում անհրաժեշտ է նաեւ հին սրբիչ եւ ատամի խոզանակ:

Առատորեն թրջեք ծամոնը բուսական յուղով կամ կարագով եւ թողեք մի քանի րոպե: Ապա մեղմորեն տրորեք մատներով, որից հետո՝ ատամի խոզանակով: Յուղը ներծծվում է ծամոնի մեջ, այն փափկում է եւ պակաս կպչուն դառնում: Այնուհետեւ հաջորդաբար ատամի խոզանակով եւ սրբիչով  կամաց-կամաց դուրս քաշեք ծամոնը մազերից:

Ծամոնը հեռացնելուց հետո լվացեք մազերը ձեր սիրելի շամպունով:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30