Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործարաններից պարտքը դատով հանեցին

Նոյեմբեր 17,2015 23:48

«Քարարտ»-ը  եւ « Իջեւանի բենտոնիտը»-ը պարտքը մարեցին

Իջեւանի տարածաշրջանում գործող արտադրական 2 մեծ ձեռնարկություններից պարտապանները դատարանով են իրենց հասանելիք գումարները գանձել:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»  ԲԲԸ-ն հայց է ներկայացրել  Գետահովիտ գյուղի տարածքում գործող «Քարարտ» ՓԲԸ-ի դեմ:  Հայցը վերաբերում էր «Քարարտից» գումար բռնագանձելուն: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն այս գործով նախնական նիստերից հետո անցել է  դատաքննության: Կենտրոնական  դեպոզիտարիան 2015թ. սեպտեմբերի 28-ին դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ «Քարարտը» դատարան ներկայացված հայցադիմումի մեջ նշված գումարը վճարել է եւ հրաժարվել է հայցից:  Նոյեմբերի  10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը որոշել է  քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Qarart,Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում գործող  «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն  2015թ. օգոստոսի 10-ին  հայց  է ներկայացրել  Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ: Այդ հայցով  «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն դատարանին խնդրել է պարտավորեցնել բենտոնիտի կոմբինատին վճարելու իրենց միջեւ կնքված պայմանագրի գինը՝ 15 միլիոն 160 հազար դրամ,  գումարի վճարումն ուշացնելու համար՝ տոկոսներ: 2014թ. սեպտեմբերի 17-ին բենտոնիտի կոմբինատը  եւ «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն պայմանագիր են կնքել, որով  «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն ստանձնել  է Տավուշի մարզի Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայրի  8 հեկտար տարածքում հանուկի  ելքով 360 գծամետր ծավալով մեխանիկական հորատային աշխատանքներ կատարել: Պայմանագրի կնքումից հետո  Իջեւանի բենտոնիտ կոմբինատը պայմանագրով նախատեսված 20 տոկոս կանխավճարը վճարել է ոչ թե  պայմանագրի կնքմանը հաջորդած 10 բանկային օրվա ընթացքում, այլ՝ ամիսներ հետո: «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարել է պայմանագրին համապատասխան, որի վերաբերյալ կազմվել են  հանձնման-ընդունման ակտեր: Չնայած պայմանագրով ծագած պարտավորությանը  եւ «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ի  բազմաթիվ պահանջներին՝ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն չի վճարել աշխատանքների արժեքի մնացած մասը՝ 15 միլիոն 160 հազար դրամը:

2015թ. օգոստոսի 25-ին Իջեւան քաղաքում կայացել է  հաշտության համաձայնություն, բենտոնիտի կոմբինատը 15 միլիոն 160 հազար դրամը փոխանցել է «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ի եւ պարտավորվել  այդ ընկերության փաստաբանի վարձատրության 150 հազար դրամը փոխանցել 15 օրվա ընթացքում:  2015թ. հոկտեմբերի  7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել: Այս վճիռը մտել է  օրինական ուժի մեջ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30