Ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը շարունակում է ահաբեկչության թեմայով ծաղրանկարներ հրապարակել : Ըստ Ֆրանսիական ԶԼՄ-ների՝ նոյեմբերի 18-ին լույս տեսնելիք համարի առաջին էջում տեղ կգտնի մի ծաղրանկար, որտեղ պատկերված է պարող տղամարդ՝ հրազենային 6 վերքերով: Նա շամպայն է խմում, իսկ վերքերից շամպայնի շիթեր են հոսում։ Ի միջիայլոց, վերոնշյալ ծաղրանկարը հրապարակվել է BFMTV հեռուստաալիքի կայքում:
Aravot.am-ի հետ զրույցում ծաղրանկարիչ Արզօն, մեկնաբանելով ֆրանսիացի գործընկերների երգիծանկարը, նշեց, որ շատ տպավորված է դրանով:
«Իրենք սրանով ուզում են ասել, որ ռիսկով ժողովուրդ են, եւ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում: Նաեւ ծաղրանկարով շեշտում են, որ անկախ վերքերից, թքած ունեն ահաբեկչություն իրականացնողների վրա, ու երբեք էլ չեն նվնվալու»,- կարծիք հայտնեց հայ ծաղրանկարիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
շատ խնդալու էր: մինչև հիմա հռհռում եմ տեռորի զոհերի վրա 😀 😀 😀