Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իսլամական պետության դեմ պայքարը  հնարավոր չէ ռազմական ճանապարհով». քաղաքագետ

Նոյեմբեր 17,2015 23:35

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ Փարիզի ահաբեկչությունը Իսլամական պետություն (ԻՊ) խմբավորման դեմ պայքարում կհամախմբի Արեւմուտքին եւ Ռուսաստանին:

«Եթե ոչ համատեղ, գոնե կոորդինացված գործողությունների հնարավորություն կտա ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում»,-կարծում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ԻՊ-ի դեմ պայքարը միայն ռազմական ճանապարհով հնարավոր չէ. «Իսլամական պետություն խմբավորման կողմից կռվում են Իրաքի սունի փոքրամասնության եւ Սիրիայի սունի մեծամասնության դժգոհ տարրը, նրանց մի մասը նախկին Սադդամ Հուսեյնի զինվորներն ու գեներալներն են, որոնք լավ դիրքերում էին գտնվում Սադդամ Հուսեյնի ժամանակ, բայց ամերիկյան գործողությունից հետո, երբ իշխանությունը Իրաքում հանձնվեց շիա մեծամասնությանը, սունիները դրանից դժգոհեցին ու դրա ֆոնի վրա ավելացան կրոնական խնդիրները: Ինչո՞ւ պայքարը ԻՊ-ի դեմ  հնարավոր չէ ռազմական ճանապարհով, որովհետեւ, եթե ավելանա ռազմական ճնշումը, ահաբեկչական  գործողություններ են լինելու, հետեւաբար պետք է միջազգային քաղաքական եւ տնտեսական ներգրավվածություն»:

Պարոն Մինասյանը, անդրադառնալով Հայաստանի եւ ՌԴ միջեւ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ)  համակարգի ստեղծմանը, ասաց, որ այդ համակարգը տարիներ առաջ էր պլանավորվել, եւ այն փաստացի գործում է. «Համակարգը որակական նոր փուլ անցավ եւ վերջին իրադարձություններով պայմանավորված չէ: Այդ համակարգը Հայաստանին հնարավորություն կտա օդային սահմանը արդյունավետ պաշտպանել եւ արդիականացնել սեփական հակաօդային միջոցները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30