Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստանը» սկսելու է ժողովրդի կամքը պարտադրել
«Մեր ժողովուրդը վախեցած չէ, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը դեկտեմբերի 1-ին հավաքվելու է Երեւանում, մեր կոչը արդեն տեղ է հասել»,- նոյեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Արտաշատ քաղաքում կազմակերպած հավաքի ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստանը» սկսելու է ժողովրդի կամքը պարտադրել. «Անշուշտ այդ մեթոդը պիտի լինի խաղաղ մեթոդ, սակայն այնքան հնարավորություններ մենք ունենք ճնշելու, այնքան ուժեղ ճնշելու, որ հակառակորդը ուրիշ ելք չի ունենալու, քան հանձնվելը: Մենք եկել ենք Արտաշատ որպես մեր ժողովրդի ապագա ծառաներ, մենք եկել ենք ժողովրդին ասելու՝ ի տարբերություն այսօրվա կեղեքող գործիչների՝ «Նոր Հայաստանում» լինելու են ծառա գործիչներ: Մենք եկել ենք ապացուցելու եւ ցույց տալու, թե ինչպիսի տեսակ է կառավարելու մեր երկիրը, ոչ թե իշխելու, այլ՝ կառավարելու, ծառայելու: Մենք եւ մեր տեսակը ապագա Հայաստանում՝ Նոր Հայաստանում կառավարման համակարգում ունենալու է առանցքային դեր: Բոլորը, ովքեր ուզում են իմանալ՝ ովքեր են լինելու սրանց քշելուց հետո, մենք ենք լինելու, ժողովո՛ւրդ, մեր նմաններն են լինելու, ինձ նմանն է լինելու, նաեւ ես եմ լինելու այն խմբում որպես առանցքային դեմք: Սա բոլորը, թո՛ղ վստահ իմանան եւ դեկտեմբերի 1-ին հանգիստ շարժվեն Երեւան»:
Հավաքի ավարտից հետո «Նոր Հայաստան» հանրային փրկություն ճակատի անդամները երթ կազմակերպեցին Արտաշատում: Երթի ընթացքում նախաձեռնության անդամները անցորդներին իրազեկում էին դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մեր նոր եւ հին գործիչները չեն յոգնիր պարբերաբար նման ուռուցիկ յայտարարութիւններ կատարելէն որոնց մարդ այլեւս հաւատք չընծայեր փորձառութեամբ տեսնելով որ ապարդիւն են։
Փողոցային ցոյցեր-բանտարկութիւն- բանտարկեալներու համար ցոյցեր-ազատ արձակում եւ այսպէս կարուզէլը կը պտըտուի եւ երկիրը կը պարպուի-սահմանները կը գնդակոծուին-զինուորներ եւ գիւղացիներ կը սպաննուին – բանակը հակառակորդին արձակած կրակոցները կը հաշուէ-Միջազգային դէտերը մեր համով ճաշերը եւ քոնեակը համտեսելէն ետք հոգեպնդիչ յայտարարութիւններ կ՜ընեն- մենք ի հարկ է կ՜ուրախանանք բայց եւ այնպէս ճամպրուկները հաւաքած օդակայանի ճամբան կը բռնենք -որովհետեւ այլեւս ոչ ոք ՝ոչ մէկ բանի կը հաւատայ։Խօսարանի մէջ մասնագէտները սահմանադրութենէ կը ճառեն-աւելորդ գումարներ կը մսխուին,Գումայրիի ժանգոտած տուբիկները քիչ մը աւելի կը ժանգոտին իրենց բնակիչներով- Օլիկարգի մը հոլիվուտեան պալատին Իտալիայէն ապսպրած գունաւոր մարմարներու ժամանումը կ՜ողջունեն գինեձօնով եւ այսպէս երկիր կը կառուցենք շարունակելով ուռուցիկ յայտարարութիւններով ժողովուրդը զբաղեցնել։ Ռաֆֆին Արամ Ա ը տեսեր է – ուրիշ մը Օպամային վարորդը բարեւեր է ,,, վերջը ? ֆիլմը ծայրէն կը սկսի եւ սա Քսանհինգ տարիներէ իվեր։