Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Հասունացել է այն պահը, երբ համախմբությունը կարող է բերել արմատական փոփոխությունների»

Նոյեմբեր 17,2015 20:50

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ ստեղծելով նման սպառնալիք կարելի է ստիպել Սերժ Սարգսյանին ու իր քրեական օլիգարխիկ թայֆային հետ կանգնել այս նախաձեռնությունից

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 17-ին հավաք էր կազմակերպել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Հավաքը մարդաշատ չէր: Իր ելույթի ընթացքում Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ հանրային փրկության ճակատը կոչ է անում ժողովրդին միավորվել եւ վերջ տալ թալանին:

zhirayr sefilyan-andrias gukasyan artashatum havaq

«Մենք ասում ենք այսօր մեր ընդդիմախոսներին՝ ցույց տվե՛ք մի իրավունք ժողովրդին, որը որ այն Սահմանադրությամբ ընդլայնվում է, ավելանում է կամ դառնում է ավելի կատարյալ: Ժողովրդին վերաբերվող հատվածում մի իրավունք ցույց տվե՛ք, մենք ցույց ենք տալիս բազմաթիվ դեպքեր, բազմաթիվ իրավունքներ, որոնք որ ժողովրդից ուզում են խլել այս Սահմանադրությամբ: Դրա փոխարեն՝ քաղաքական ուժերին ասում են՝ ստեղծված են բարենպաստ պայմաններ, որ մենք բոլորով այսուհետ առանց իրար դեմ պայքարելու միասին զբաղվենք հանգիստ թալանով: Ժողովուրդն էլ այսուհետ ի վիճակի չի լինելու դրա դեմ որեւէ ձեւով պայքարել, որովհետեւ նույնիսկ հավաքների իրավունքն է սահմանափակվում ժողովրդի: Ուզենա էլ ժողովուրդը բողոքել, չի կարողանա, եւ միակ ճանապարհը ժողովրդին մնալու է ապստամբությունը»,- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին սկսելու է շուրջօրյա հավաքներ Երեւանում եւ մինչեւ դեկտեմբերի 6-ը, 7-ը նպատակ ունի երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ դեկտեմբերի 7-ի առավոտյան չկարողանան այդ որոշումը իրականացնել: Նա նշեց, որ հասունացել է այն պահը, երբ համախմբությունը կարող է բերել արմատական փոփոխությունների. «Մենք գտնում ենք, որ միայն ստեղծելով նման սպառնալիք կարելի է ստիպել Սերժ Սարգսյանին ու իր քրեական օլիգարխիկ թայֆային հետ կանգնել այս նախաձեռնությունից: Սա առաջին քայլն է դեպի իշխանափոխություն, որովհետեւ դրանից հետո նորից պիտի համախմբվենք բոլորս, որ վերջ տանք այս ռեժիմին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30