Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները դժգո՞հ են հայ լրագրողների ռուսերենի իմացությունից. առաջարկում են ռուսերենի դասեր անցկացնել

Նոյեմբեր 17,2015 18:41

Ռուսաստանի Հանրային հեռուստաըներության պատմական հաղորդումների ղեկավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադմեիայի ղեկավար Լեոնիդ Մլեչինը «Եվրասիական ինտեգրացիան եւ տեղեկատվական տարածքը» խորագրով կլոր սեղանին ընդառաջ հրավիրված ասուլիսին մտահոգություն հայտնեց, թե լինելով բարեկամ երկիր՝ իրենք շատ քիչ բան գիտեն հայաստանյան իրականության մասին:

Նա տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչով աջակցել հայաստանյան գործընկերներին և սկսնակ լրագրողներին. «Մենք գործ ունենք բարեկամ երկրի հետ, որի մասին իրականում քիչ պատկերացում ունենք, դա էլ պատճառն էր հունիսյան իրադարձությունների: Մեր լրատվամիջոցները քիչ պատկերացում ունեին, թե ինչ է իրականում կատարվում ձեր երկրում»:

Պարոն Մլեչինն ասաց, որ իրենք հանդիպումներ են ունեցել ՀՀ պետական բուհերում, պայմանավորվածություններ ձեռք բերել: Պատրաստ են աջակցել դասագրքերով, ուղարկել փորձագետներ, որոնք ուղանողներին կսովորեցնեն ինչպես վարել թոք շոու, ինչպես դառնալ հեռուստամեկնաբան և այլն: Կրկին բարձրացվեց ռուսերենի իմացության հարցը: Լեոնիդ Մլեչինը հայտնեց, թե պետք է հայ լրագրողների շրջանում անցկացնել ռուսերենի դասընթացներ, հատկապես ռուսալեզու լրատվամիջոցների համար աշխատող: Պարոն Մլեչինի ասածը մեղմելու համար «Ռոսիա 1» հեռուստաընկերության հատուկ թղթակից Ալեքսանդր Սլադկովը պարզաբանեց. «Խոսքը մասնագիտական՝ լրագրողական ռուսերենի մասին է: Մեզ մոտ էլ լրագրողներ կան, որոնք ծնված օրվանից խոսում են ռուսերեն, սակայն չեն տիրապետում մասնագիտական բառապաշարին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ներսես Մատինյան says:

    Փաստորեն, եթե ռուսները իրենց բարեկամ երկրի մասին գրեթե ոչինչ չգիտեն, մեղավոր են ոչ թե իրենք, այլ այդ երկրի լրագրողները:

  2. henri says:

    Ռուսերը գիտեն որ ես ալ դժգոհ եմ իրենց հայերէն չիմանալուց։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30