Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշներն իրենց դարդն ու ցավը չեն համարելու հայ մշակույթի տարածումը». Էդվարդ Միլիտոնյան

Նոյեմբեր 17,2015 18:14

«Վերջին քսան տարիների ընթացքում Իրանի հետ մեր գրական կապերը շոշափելիորեն զարգացել են: Մենք թարգմանում և հրատարակում ենք իրանցի դասական ու ժամանակակից գրողներին, նրանք էլ՝ հայ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա ձևակերպմամբ՝ Իրանի հետ գրականության ասպարեզում շատ եռանդուն քայլեր են արվել, որոնք, ըստ ամենայնի, շարունակական կլինեն:

«Վերջին տարիներին իրանցի դրամատուրգներն են գալիս Հայաստան, մերոնք են գնում Իրան: Հանդիպում-քննարկումներ են լինում: Իրանական հրատարակչություններից մեկը հրատարակել է հայ տասը դրամատուրգների (Աղասի Այվազյան, Կարինե Խոդիկյան, Նելլի Շահնազարյան, Նորայր Ադալյան, Պերճ Զեյթունցյան և այլք) գործերից: Հիմա քննարկվում է դրանք բեմադրելու հարցը: Իրանական «Աֆրազ» հրատարակչությունն է արդեն հրատարակել հայ ժամանակակից վեց բանաստեղծների (Հենրիկ Էդոյան, Հովհաննես Գրիգորյան, Արևշատ Ավագյան և այլք) գործեր, վեցն էլ կհրատարակի առաջիկայում»,- տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահը:

Նա հուսով է, որ թարգմանական ու հրատարակչական այս ընթացքը շարունակական կլինի: Հիմա որոշակի պայմանավորվածություններ ու ծրագրեր ունեն մի քանի հրատարակչությունների և Իրանի մշակույթի կենտրոնի հետ:

«Այս ամենը նոր քայլեր են, որոնք պետք է շարունակություն ունենան,- ասում է Է. Միլիտոնյանը,- այստեղ նաև բարեգործների կարիքը կա: Մենք հաճախ ենք հարցնում, թե ինչու մեր մշակույթն այսօր չեն ճանաչում աշխարհում, ինչու հայտնի անուններ չունենք: Եվ ինքներս մեզ հարց չենք տալիս՝ իսկ ինչո՞վ ենք մենք օժանդակում դրան: Եթե գրողի գործերը չեն ներկայացվում, այդ գրողին ինչպե՞ս ճանաչեն: Մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում նպաստենք դրան, դրսի ո´չ հրատարակիչները, ո´չ մեկենասներն իրենց դարդն ու ցավը չեն համարելու հայ մշակույթի տարածումը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30