Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսիա 1»-ի թղթակից. «Հատուկ հրահանգ չի եղել հունիսյան դեպքերը ներկայացնել մայդան. ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք էր»

Նոյեմբեր 17,2015 17:39

Aravot.am-ի հարցին` արդյոք արդարացվա՞ծ էր ռուսական ԶԼՄ-ների՝ Երևանում հունիսին տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ցույցերը որակել մայդան, Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության պատմական հաղորդումների ղեկավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ղեկավար Լեոնիդ Մլեչինը պատասխանեց՝ ոչ:

Այնուհետև փորձեց մեղմել իրավիճակը, թե ռուսական ԶԼՄ-ները ոչ միշտ է, որ իրական պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում իրենց բարեկամ երկրում՝ Հայաստանում:

Պարոն Մլեչինը նշեց. «Կարևորը խնդիրը հարթվեց: Երբ մենք տեղեկացանք, որ նման խնդիր է առաջացել, համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, որպեսզի ողջ լրատվադաշտում այդ խնդիրը կանոնակարգվի և թերությունները վերացվեն»:

Mlechin

Ռուսական լրատվամիջոցներից օրինակ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքը հունիսի 23-ի երեկոյան լուրերի ժամանակ էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ հայկական ցույցերը համեմատել էր ուկրաինական և վրացական շարժումների հետ: Մասնավորապես եթերից հնչել էր.«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հիշեցնում են Ուկրաինայի հեղաշրջման առաջին փուլը»: Մինչդեռ «Ռոսիա 1» հեռուստաընկերության հատուկ թղթակից Ալեքսանդր Սլադկովը մեզ հետ զրույցում այսօր փորձեց հավաստիացնել, թե դա մեկ անձի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է եղել, ինչի պատճառով տեղեկատվությունը ձնագնդի էֆեկտով տարածվեց: Մեր դիտարկմանը, սակայն միայն մեկ ռեպորտաժ կամ մեկ լրատվամիջոց չէր, որ այդ օրերին նման կերպ էր իրավիճակը ներկայացնում, այդ պատճառով էլ հայ հասարակության մեջ տպավորություն էր, որ հրահանգ կար իրականությունը այդպես ներկայացնել, պարոն Սլադկովը հակադարձեց. «Քարոզչության մասին խոսք անգամ լինել չի կարող, այն էլ Հայաստանի պարագայում: Եթե պաշտոնական Մոսկվայի կողմից նման հրահանգ լիներ, մենք հարձակում կգործեինք՝ օգտագործելով բոլոր հարթակները: Դա միայն ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է այն էլ մեկ անձի: Այստեղ կարող էին նաև դերակատարություն ունենալ հայկական ԶԼՄ-ները, որպեսզի հասարակությանը ներկայացնեին, որ կատարվածը ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է և պետք չէ հակառուսական տրամադրություններ տածել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30