«Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ բախվում է բարբարոսական ահաբեկչական հանցագործություններին, ավելի հաճախ, առանց արտաքին կամ ներքին պատճառի ինչպես եղավ Վոլգոգրադի կայարանի պայթյունի դեպքում, 2013 թվականին վերջում: Մենք ոչինչ եւ ոչ ոքի չենք մոռացել: Մեր մարդկանց սպանությունը Սինայում զոհերի քանակով ամենաարյունալիներից է»,- այս հայտարարությունն այսօր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Պուտինը նաեւ ասել է, թե իրենց հոգիներից եւ սրտերից չեն մաքրում արցունքները. «Դա մեզ հետ կմնա ընդմիշտ: Դա մեզ կօգնի գտնել եւ պատժել հանցագործներին: Մենք պետք է դա անենք առանց վաղեմության ժամկետի, նրանց բոլորին անվանական պետք է իմանանք: Մենք նրանց ամենուր ենք փնտրելու: Մենք նրանց կգտնենք երկրագնդի ցանկացած կետում եւ կպատժենք»:
Նա շեշտել է, որ այս գործում պետք է հենվեն այն մարդկանց վրա, որոնք կիսում են իրենց բարոյական արժեքները, որոնք կանգնած են իրենց քաղաքականության, այս դեպքում՝ արտաքին, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականությունների հիմքում. «Մեր ռազմական գործողությունները Սիրիայում չպետք է ուղղակի շարունակվեն: Դրանք պետք է սաստկանան այնպես, որ հանցագործները հասկանան, որ հատուցումն անխուսափելի է»:
Նա Պաշտպանության նախարարությանը եւ Գլխավոր շտաբին հանձնարարել է ներկայացնել համապատասխան առաջարկներ, իսկ Արտաքին գործերի նախարարությանը՝ դիմել Ռուսաստանի բոլոր գործընկերներին. «Մենք հույս ունենք, որ մեր բոլոր ընկերները կօգնեն մեզ այս գործում, այդ թվում՝ հանցագործներին գտնելու եւ պատժելու մեջ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ