Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարն աշխատանքներ է տանում ընդլայնելու ականազերծման նախաձեռնությունները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում

Նոյեմբեր 17,2015 17:05

Վաշինգտոն – Անցյալ ամիս, Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) խորհրդի անդամ Անի Թոթահն ու գործադիր տնօրեն Բրայան Արդունին մասնակցել են Մարշալի անվան ժառանգության ինստիտուտի (MLI) 18-րդ ամենամյա տոնախմբությանը՝ Ճանապարհների ականազերծում խորագրով, որտեղ նրանք հանդիպել են աշխատակիցներին, աջակիցներին և Շներով Ականազերծման Կորպուսի արշավի ակտիվիստներին: MLI-ի Շներով ականազերծման կորպուսի արշավը ձգտում է բարելավել Ականներ հայտնաբերող շների (MDDs) քանակը և որակն աշխարհի բոլոր երկրներում:

«Որպես Մարշալի անվան ժառանգության ինստիտուտի ականազերծման ծրագրի ցմահ գործընկեր և տասնամյակներ շարունակ լինելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում HALO Trust-ի նախաձեռնությունների աջակից՝ Համագումարը գոհ է ներկայիս արդյունքներից և լիահույս ենք ընթացիկ ծրագրերն ավարտված տեսնել գալիք տարիների ընթացքում», – նշել է Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը:

2002 թ. Համագումարը դարձավ MLI –ի Շներով ականազերծման կորպուսի արշավի առաջին մասնակիցներից մեկը. Համագումարի հովանավորությամբ  ականներ հայտնաբերող 6 շուն (MDD) ձեռք բերվեց Հայաստանի համար: Համագումարի հովանավորած ականներ հայտնաբերող շների հաջողություններից են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի շփման գծում տարածքների ականազերծումը, որոնք այսօր օգտագործվում են հողագործության, արոտավայրերի և այլ գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերի համար:

Անցյալ ամիս, HALO Trust-ի տնօրեն Էնդրյու Մուրը և HALO Trust-ի ԱՄՆ գործադիր տնօրեն Թոմ Ֆոսթը հանդիպեցին Համագումարի աշխատակազմի հետ իրենց շտաբում՝ քննարկելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված ընթացիկ ծրագրերն ու նվաճումները:

«Շատ ամերիկահայեր տեղյակ չեն, որ Լեռնային Ղարաբաղում առկա է ականապատ տարածքների խնդիր, և որ մեկ շնչի հաշվով պատահարների շարքում այն ամենաբարձրերից է աշխարհում, ավելի բարձր, քան նույնիսկ Կամբոջիայում և Աֆղանստանում», – հայտարարել է HALO Trust-ի ԱՄՆ գործադիր տնօրեն Թոմ Ֆոսթը: «Մենք երախտապարտ ենք Ամերիկայի հայկական համագումարին այս կարևոր մարդասիրական խնդրի իրազեկության բարձրացման հարցում օժանդակության համար: HALO-ի նպատակն է Ղարաբաղում վերացնել բոլոր ականադաշտերը, որպեսզի մարդիկ, ովքեր ամենից շատն են տուժում ականների սպառնալիքից, կարողանան ետևում թողնել պատերազմի այս մահաբեր ու մոռացված ժառանգությունը և ապրել ավելի ապահով և բեղմնավոր կյանքով»,-ասել է Ֆոսթը:

2000 թվականից ի վեր HALO Trust-ի անձնակազմը վերացրել է Լեռնային Ղարաբաղի ականադաշտերի գրեթե 90 տոկոսը, որի արդյունքում 66.718 ակր ականազերծ տարածք կարող է օգտագործվել տեղաբնակների կողմից: Միայն 2013 թ. HALO Trust-ում աշխատել է 175 ղարաբաղյան անձնակազմ և ականազերծել ավելի քան 370 ակր հող՝ որպես վերջինիս «Ականներից Ազատ Արցախ» նախաձեռնության մի մաս:

MLI շահույթ չհետապնդող, հումանիտար կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Մարշալյան նախագծի 50-րդ հոբելյանին: MLI-ն գործում է՝ շարունակելու ԱՄՆ քաղաքական գործիչ Ջորջ Մարշալի ժառանգությունը 21-րդ դարում՝ պատերազմներից և ականներից տուժած երկրներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և վերապատրաստական աշխատանքներ՝ օժանդակելու նրանց վերակառուցմանը:

HALO Trust USA շահույթ չհետապնդող կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին, իսկ Լեռնային Ղարաբաղում սկսել է գործել 1995 թվականին՝ ականազերծելու պատերազմից տուժած շրջանները: HALO Trust-ն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. մարդասիրություն, մարդկանց իրավունքների ու արժանապատվության նկատմամբ հարգանք, շիտակություն, ազնվություն և թափանցիկություն, անկախություն ու անաչառություն և արդյունավետություն:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:

 

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Լուսանկարում`  (Ձախից աջ): Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Լեո Սահակյանը, Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը, Մարշալի ժառանգության ինստիտուտի գործադիր տնօրեն Փերրի Բալթիմոր 3-րդը և Հայաստանի փոխդեսպան Հրաչյա Թաշչյանը ականներ հայտնաբերող շան հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30