Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հայտարարությունը` «Հայկական վերածնունդ» քաղաքացիական կազմակերպության կոչի հետ կապված

Նոյեմբեր 17,2015 16:31

Անընդունելի ու անթույլատրելի ենք համարում քաղաքական նպատակներ ունեցող որեւէ կազմակերպության կոչը` չմասնակցելու կարեւորագույն ծրագրերի իրականացմանն ուղղված համահայկական դրամահավաքին:

Ծանոթանալով կոչի տեքստին, մտքիս մի հարց է գալիս` եւ ի՞նչ: Այսինքն այդ կազմակերպությունը դիմում է ողջ հայությանը` խնդրելով, որ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները շարունակեն ապրել կենցաղային ծանր պայմաններում:
Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր անձի եւ կազմակերպության խոսքի ազատության իրավունքը, սակայն չենք կարծում, որ այդ իրավունքը կիրառելիս պետք է հիմքում դնել ուրիշին վնասելու գաղափարը, մանավանդ որ նպատակին չի հասնելու: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` եւ որպես հայ, եւ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, դիմում եմ բոլոր իրենց հայ համարող մարդկանց` մի կողմ դրեք ձեր կուսակցական, եկեղեցական եւ այլ պատկանելիությունները եւ մասնակից դարձեք «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին:
Լիահույս ենք, որ կրկին բոլորս միասին կկարողանանք կյանքի կոչել հայրենիքի բարօրությանն ուղղված մեր ծրագրերը:

Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի
գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Что за бред, почему именно для арцаха а не и для Армении тоже что в Армении дети не дети
    Это как то не по нормальному

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30