2014թ. նոյեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Իմ Աստծուն փնտրելիս» երկսերիանոց ֆիլմի առաջին մասի պրեմիերան: Ճամփորդական նոթերի ոճով նկարահանված 50 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացված է Հայերի բացառիկ ներկայությունն Իսրայելում:
Ժապավենը պրեմիերային հաջորդող տարվա ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկվեց, ինչպես նաև ցուցադրվեց սփյուռքի մի շարք կազմակերպություններում, և այժմ ներկայացվում է լայն հանդիսատեսի դատին:
Այժմ ընթացքի մեջ են «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:
«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի ստեղծագործական խումբ
Հ,Ղ,ԱԼԻՇԱՆ1896-ին հրատարակած է 40 էջնոց փոքր գրքոյկ մը ուր կը հաստատէ որ ոմն հայազգի եկեղեցական Անաստաս Վարդապետ Թ-Ժ դարերու միջեւ ապրած,շուրջ ՎԱԹՍՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ կը հաշուէ Երուսաղեմի եւ շրջակայքին մէջ։Աւելցնելով որ աւանդոյթ էր եւ իւրաքանչիւր նախարարական տուն իր վանքն ունէր Ս,Երկրին մէջ։ եւ թէ ինչպէս ժամանակի ընթացքին Հայ եկեղեցին անոնցմէ մաս մը նուիրած է քոյր եկեղեցիներու իսկ մաս մըն ալ Բիւզանդացիները գրաւած են առարկելով որ Հայերը 451-ին Քաղկեդոնի տիեզերական ժողովին չեն մասնակցած-անտեսելով որ այդ թուականին Հայաստան իր ժողովուրդով եւ բանակներով Աւարայրի դաշտին վրայ իր Խղճի Ազատութեան համար կեանքի եւ մահու ճակատամարտ կը մղէր պարսկական կայսրութեան դէմ։
Ուրիշ հեղինակ մը,այս անգամ օտար,Նիկողայոս եպիսկոպոս Acquirman-ի 1483-թուին դարձեալ կը գրէ Երուսաղեմի Հայոց սրբատեղիներու մասին յիշելով բազմաթիւ հայապատկան վանքեր եւ սրբատեղիներ։
Զարմանալի է որ Ալիշանի հրատարակութենէն ետք այս ուղղութեամբ նոր ուսումնասիրութիւններ չեն եղած եւ ներկայիս վտանգուած է մեր միակ վանքը Ս,Յակոբ որ Իսրայէլի անկուշտ ախորժակները վառ կը պահէ։