Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան Հիտլերի շարժումն էր քրիստոնեական, այնքան էլ հայկական ուժերն են տեռորիստական» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 17,2015 16:11

«Զարհուրելի եւ զավեշտալի է, որ Ադրբեջանի նախագահը հայկական ուժերին մեղադրում է տեռորիզմի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անձնական հրավերով, Անթալիայում մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին:

Իլհամ Ալիեւը ելույթ է ունեցել Էրդողանի անունից գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում ու հայերին մեղադրել ահաբեկչության մեջ: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը նույնպես տուժում է ահաբեկչությունից. «Այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում»:

Պատմաբան Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ 1928 թվականի հոկտեմբերին, Հիտլերը, որը նոր էր սկսել իր շարժումը, ասում էր, որ իր ղեկավարած շարժումը փաստացի քրիստոնեական շարժում է: «Մենք տեսանք, թե այդ «քրիստոնեական» շարժումն ինչի վերածվեց: Հիմա, ինչքան Հիտլերի շարժումն էր քրիստոնեական, այնքան էլ հայկական ուժերն են տեռորիստական»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով ավելի տրամաբանական կլիներ չմեկնաբանել Ալիևի ելույթը, առավել ևս, որ նա միշտ նույն “նեյնիմն” է երգում: Ինչ վերաբերվում է պատմաբան Շարմազանովի մեկնաբանությանը, ապա այն, ըստ իս, ոչ միայն անտրամաբանական է, այլև տեղին չէ: Հիտլերի շարժման հետ համեմատելու փոխարեն, լավ կլիներ նշել Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հովանու ներքո Սիրիա ուղարկված ահաբեկիչների կողմից, տեղի հայության տեղահանման և նրանց ունեցվածքի, այդ թվում նաև սրբատեղերի թալանման ու ոչնչացման մասին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30