Նոյեմբերի 17-ին Մարոկկոյից վերադարձավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը:
Մերոնք Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայրենիք բերեցին երկու մեդալ:
Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը` արծաթե:
Եվս հինգ մարզիկ զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը` վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:
Այսպիսով, 2015թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 20-ի:
Դեկտեմբերի 4-ից 7-ը կանցկացվի նաև դեռահասների /կադետների/ Եվրոպայի առաջնությունը:
www.sambo.am