Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Պետությունն իր վրայից գցում է սոցիալական ապահովության խնդիրները» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 17,2015 15:21

Վերջերս կազմավորված մտավորականների խորհուրդը, որը քաղաքական կառույց չէ, հանրությանը կոչ է անում դեմ քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մտավորականների խորհրդի ներկայացուցիչ, բանասեր Ազատ Եղիազարյանը նշեց, որ հանրաքվեի կարիք այս պահին չկա. «Մեր ժողովրդի առջեւ կանգնած են շատ ավելի ծանր եւ կարեւոր խնդիրներ, որոնք պետք է լուծել առանց սահմանադրական կտրուկ փոփոխությունների: Էլ չասեմ՝ սոցիալական վիճակը, արտագաղթը եւ ղարաբաղյան «կնճիռը», որը լուծված չէ: Նախագահական հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ այս հարցերին լուծումներ տալու, ուստի հանրաքվեի կարիք չկա»:

Ազատ Եղիազարյանի խոսքով՝ անհասկանալի է, թե սահմանադրական բարեփոխումների հեղինակներն ինչու են նախընտրում պառլամենտական հանրապետության համակարգը. «Մտահոգված ենք, որ կիսապատերազմական վիճակում կզրկվենք գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտից: Պետք է մեկը, ում ձեռքում կկենտրոնանա ռազմական իշխանությունը: Միջազգային հարթակում ո՞վ պետք է մեր պետության անունից բանակցություններ վարի՝ նախագա՞հը, որը փաստորեն զրկվում է լիազորություններից, թե վարչապետը: Այս հարցը բաց է»:

mtavorakanner2

Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը չի նպաստելու տնտեսության զարգացմանը. «Կան տնտեսական լուրջ խնդիրներ, արդյունաբերությունը զրոյական վիճակում է, պետք է գործող Սահմանադրության պայմաններում խնդիրները լուծել: Վերջերս կառավարության որոշմամբ հոլանդական վարդերի վրայից երեք տարով հարկերը հանվեցին, իսկ գուցե մյուս ծաղիկների վրա է՞լ դա տարածվի»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց. «Հասկանում ենք, որ նոր Սահմանադրությամբ պետությունն իր վրայից գցում է սոցիալական ապահովության հետ կապված խնդիրները: Չգիտենք` անցումային փուլն ինչպես է լինելու, 800 օրենքներ են փոխելու, ո՞նց են պատկերացնում այդ ամենը: Ես կհավատայի սպիտակ հեղափոխությանը, եթե խորհրդարանական հանրապետությունն իսկապես խորհրդարանական լիներ: Իսկ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է ձեւական խորհրդարանական հանրապետությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30