Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը սահմանադրական հանրաքվեի և փոփոխությունների մասին խոսելով` հիշեց մի անեկդոտ այն անձի մասին, որին բռնաբարության համար պատժում են ու գցում ջրով լի տակառի մեջ: Բայց վերջինս գոչում է, թե բռնաբարության մեղավորը ինքը չէ, այլ…: Զուգահեռներ անցկացնելով տիկին Բախշյանը հայտարարեց, թե «կեղեքված ժողովրդի, փոշիացած բյուջեի մեղավորը Սահմանադրությունը չէ»:
Ըստ տիկին Բախշյանի` «քարոզարշավը «այո»-ի հակաքարոզչութունն է»:Տիկին Բախշյանը փաստեց, որ գործող Սահմանադրությունն արգելում է շատ երևույթներ, օրինակ, ձեռնարկատիրական գործունեությունը պատգամավորի համար, ինչը չի կիրառվում, ի՞նչ երաշխիքներ, որ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում այդ արատավոր երևույթներից ազատվելու ենք:
Անահիտ Բախշյանի մտահոգության առարկան է նաև կայուն մեծամասնության մասին դրույթը. «Կայուն մեծամասնություն ասվածը շատ վտանգավոր է լինելու մեզ համար, երբ մենք տեսել ենք, թե ինչ է կոմունիստական համակարգը:Կյանքը ցույց կտա, թե ինչի է հանգեցնելու այդ երկրորդ փուլը»:
Այնուհետև տիկին Բախշյանը եզրափակեց. «Վստահության այն պաշարի պարագայում, որն ունի իշխանությունը, ուզում եք Աստվածաշունչ էլ գրեք, հասարակությունը չի հավատալու ձեզ»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հավաստիացնում է, որ իրենք գնում են այն ուղիով, որով աշխարհն է գնում. «Ժամանակն է, որ միակենտրոն կառավարումից անցնենք կոլեգիալ կառավարման համակարգի, սրա ի՞նչն է վատ, որ դուք չեք ընդունում: Դուք ընդամենը մեզ չեք հավատում: Ցանկացած դեպքում էլ կլինեն մարդիկ, որոնք իշխող կուսակցությանը չեն հավատա: Բայց ընդունեք, որ կարևոր հարցերի քննարկումը միակուսակցական համակարգով չի լուծվելու: Այնտեղ որակյալ մեծամասնության խնդիր կա»:
Տիկին Բախշյանը հակադարձեց. «Իսկ ընդդիմությո՞ւնը…կայուն մեծամասնություն ասվածը միևնույն է վստահություն չի ներշնչում : Ինչպե՞ս պետք է երկրորդ փուլում այդ ձայները քվեարկեն և ովքե՞ր պիտի անցնեն, համարյա բացառում եմ, որ ընդդիմության ցուցակից կգան ու կլրացնեն պատգամավորների թիվը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ