Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի ԱԺ նախագահ դառնալու «աբսուրդային» տարբերակ առաջարկեց

Նոյեմբեր 17,2015 14:48

«Ո՞վ կարող է ինձ ասել, թե գործող համակարգում ինչ է խանգարում Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի վերարտադրմանը: Բոլոր այդպիսի դատողությունները հենվում են այն բանի վրա, որ Հանրապետականը մեծամասնություն է ունենալու խորհրդարանում: Եթե իրենք ունեն այդ համոզումը, որ Հանրապետականն ունենալու է մեծամասնություն, ի՞նչն է խանգարում այս գործող համակարգով Սերժ Սարգսյանին Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն, դառնալ վարչապետ եւ որեւէ մեկին էլ 2018 թվականին դարձնել նախագահ եւ էլի ամբողջ իշխանությունը պահել իր ձեռքում»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանն ապրում է կիսանախագահական համակարգով, իսկ 1999 թվականին՝ նախագահական համակարգ էր գործում: «Եթե դուք հիշեք 99 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ունեինք նախագահ եւ քաղաքական այլ մեծամասնություն Ազգային ժողովում: Նախագահն իր անսահման լիազորություններով այդ շրջանում որեւէ դերակատարություն չուներ: Այս պարագայում ի՞նչն է խանգարում նույնն անել»:

Անդրադառնալով նոր համակարգին՝ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խորհրդարանական համակարգի դեպքում ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին եւ ոչ հրապարակային ասել է, որ չի հավակնելու նաեւ ԱԺ նախագահի պաշտոնին. «Ցավն այն է, որ ընդդիմադիր շրջանակն երկու ամիս առաջ հայտարարում էր, որ նա, անպայման, դառնալու է Ազգային ժողովի նախագահ: Հետո տեսան, որ դա հնարավոր չէ, փոխեցին ու սկսեցին ուրիշ փաստարկներ բերել: Փաստարկների պակասն ինքնին խոսում է բովանդակային ոչ պատրաստվածության մասին»:

Աղվան Վարդանյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի դառնա Ազգային ժողովի նախագահ, քանի որ «ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականին համամասնական ընտրակարգով: Ամեն ինչ պետք է անել, որ քաղաքական որեւէ ուժ մեծամասնություն չունենա: Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են 2018 թվականին: Կա մի տարբերակ, որը աբսուրդի ժանրից է: Սերժ Սարգսյանը կարող է իր անունը նախընտրական ցուցակում գրի 200-րդը, համամասնական ընտրություններն ավարտվեն, մի 150-160 հոգի 2018 թվականից հետո ցուցակի դուրս գա եւ նա դառնա պատգամավոր: Աբսուրդն էլ պետք է սահմաններ ունենա: Դա անհնար է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30