Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ Դանիայում լինեիք՝ ոչ թե Լիմուզինով գործի կգնայիք, այլ պալասատի պիժամայով կգնայիք պռագուլկի օրը 2 ժամ». Փաշինյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2015 14:38

«2016-ի բյուջեի նախագծի կապակցությամբ երկու լուր ունեմ: Մեկը՝ լավ, մյուսը՝ վատ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա սկսեց վատից՝ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեի եկամուտները շուրջ 8 մլրդ դրամով պակասել են, այսինքն, պետական նպաստները, թոշակները, աշխատավարձերը չեն ավելանա:

Լավ լուրն այն է որ նախորդ տարվա համեմատ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը ավելացել է 83 հատով եւ մյուս տարի 1072-ի է հասնելու:

Փաշինյանի խոսքերով՝ «128 մլրդ-անոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական ապարատում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա: Այս թվերը չհերքեցին ոչ կառավարության, ոչ ԿԲ աշխատողները: Ես հարցում ուղարկեցի Դանիայի խորհրդարան եւ փորձեցի պարզել, թե, օրինակ, Դանիայի խորհրդարանում քանի ծառայողական մեքենա կա: Մի պարտաճանաչ պաշտոնյա պաշտոնապես պատասխան ուղարկեց, թե Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Ես նամակը կարդալիս աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ մի հատ սթափվե՛ք, լրջացե՛ք մի հատ, ձե՞ռ եք առնում, ոնց թե: Հիմա տիկնայք եւ պարոնայք, ՀՀ ԱԺ-ում կա 82 հատ ծառայողական ավտոմեքենա:

Այն, որ ԱԺ նախագահը ծառայողական ավտոմեքենա պետք է ունենա, դա չեն քննարկում նույնիսկ Դանիայում, թող մեր խոսնակներն էլ ունենան, քարը գլուխը, լա՛վ, թող 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան: Մենք չափազանց առատաձեռն ենք՝ 12 հանձնաժողովների նախագահները եւ նրանց տեղակալներն էլ թող ունենան: Լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալներինը ձեզ նվեր: Բայց մի հատ ինձ բացատրեք, մնացած 40-ը ովքե՞ր են, որ ՀՀ քաղաքացու հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան: Ես 2012-ից խորհրդարանում եմ, չեմ ճանաչում, էդ ովքե՞ր են: Մոտավորապես նույն վիճակն է կառավարության աշխատակազմում»:

Նա ասաց, որ կառավարությունում ամեն 3-րդ աշխատող ծառայողական մեքենա ունի: Ու դա այն կառավարությունն է, որ շփշփալով դրական եզրակացությամբ օրենքներ է բերում, հետո 1-2 տարի հետո հասկանում է՝ «արա, էս ի՞նչ օրենքն ենք բերել, ունքը սարքելու տեղը աչքն էլ հանել ենք»:

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկեց, որ մի օր գազելներում կռացած գործի գնան, ինչպես ամեն օր ուղարկում են տարեցներին, կանանց ու աղջիկներին. «ԿԲ նախագահը, ֆինանսների նախարարը երկուսն էլ պաշտոնական թվով միլիոնատեր են՝ դոլարով, եկել են Դանիայի պաշտոնյաների աշխատավարձն են լացում: Դուք որ Դանիայում լինեիք, ոչ թե ամեն օր Լիմուզինով գործի կգնայիք, այլ պալասատի պիժամայով կգնայիք պռագուլկի օրը 2 ժամ:

Կռուպնի գործ անող տղերք են: Պարո՛ն Գագիկ Խաչատրյան, էդ կռուպնի գործ անելը երբվանի՞ց եք սկսել, երբ 1996-ին Հրազդանի հարկայինում պետի տեղակա՞լ էիք, թե՞ ՀՀ տամոժնու պետի տեղակալն էիք: ՀՀ բյուջեն տարեկան 1 մլրդ 300 մլն դրամ է ծախսում միայն այդ ծառայողական մեքենաների բենզինի ու սպասարկման համար, իսկ սահմանամերձ համայնքներին ամբողջ տարվա համար հատկացնում ենք 400 մլն-ով պադավատների փողից պակաս»:

Նա եզրափակեց իր ելույթը՝ ասելով, որ մինչ այո-ի ու ոչ-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանը ինչպիսի պետություն պետք է դառնա՝ խորհրդարանական, կիսանախագահական պետություն, «կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցել են այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30