Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ոչ» ասողները, «այո» են ասում մի Սահմանադրության, որին իրենք 2005-ին «ոչ» են ասել

Նոյեմբեր 17,2015 14:13

«Առաջինն ամբողջ նոր Սահմանադրության էությունն է, որը համապատասխանում է մեր պատկերացումներին: Այսինքն` խորհրդարանական կառավարման համակարգ: Սա արդեն շատ բան է ասում: Եթե մի փոքր ավելի մանրամասնենք, հաջորդը համամասնական ընտրակարգի ամրագրումն է նոր Սահմանադրության մեջ: Այսօր քաղաքական դաշտում գտնվող ընդդիմադիր բոլոր ուժերի տարիների տասնամյակների կռիվը, պայքարը, համոզումը, որ պետք է լինի 100% համամասնական ընտրակարգ»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով նոր Սահմանադրության ամենակարեւոր դրական կողմերին, ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Երրորդ կարեւորագույն բաղադրիչն, ըստ Աղվան Վարդանյանի, ընդդիմության դերակատարությունն է պետական համակարգում. «Մեր այսօրվա գործող համակարգը փաստորեն ունի մի էական թերություն պետության կառավարման առումով: Եթե որեւէ քաղաքական ուժ ունի մեծամասնություն, 51-52% է հավաքել, 47-48% հավաքած ուժերն ամբողջովին զրկվում են պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից: Սա անառողջ համակարգ է, սա առճակատման, թշնամանքի, միմյանց հանդեպ չարության մթնոլորտ է ստեղծում»:

Նա ասաց, որ իրենք Հայաստանում թշնամիներ չունեն: Իրենք որեւէ մեկին չենք վերաբերվում իբրեւ թշնամիներ. «Մեր նպատակը քննադատելը, հայհոյելը, բողոքելը, դժգոհելը, ամբոխահաճո բաներ ասելը եւ դրանով դիվիդենտներ շահելը երբեք չի եղել: Մեր նպատակը եղել է ունենալ այնպիսի պետություն, որտեղ բոլորը կարող են իրենց տեղն ունենալ եւ միմյանց լրացնելով, բանակցելով, բանավիճելով, զիջումների գալով գտնել լավագույն լուծումները: Նոր Սահմանադրությունն ընդդիմությանը տալիս է գործուն այնպիսի լծակներ, որոնց մասին ցանկացած ընդդիմադիր ուժ կերազեր»:

Ըստ պարոն Վարդանյանի՝ այժմ մի այնպիսի վիճակ է ստացվել, որ նրանք, ովքեր այս Սահմանադրության նախագծին «ոչ» են ասում, նրանք ուզեն, թե չուզեն «այո» են ասում գործող Սահմանադրությանը, որին իրենք 2005 թվականին «ոչ» են ասել. «Ստեղծվում է մի տարօրինակ վիճակ: Հիմա կարող է 20 տարի հետո նոր Սահմանադրություն լինի, հիմա էլ էլի ոչ ասեն նրան, այո ասելով, պահպանելով այս մեկը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30