Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի տարեկան ծրագրերը հիմնականում կազմվում են բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով

Նոյեմբեր 17,2015 13:50

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Օրբելի 33, Խաչատրյան 21 և 21ա շենքերի բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ ու հարմարավետ բակերի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում միայն Արաբկիր վարչական շրջանում շուրջ վեց տասնյակ բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Ծրագրի շրջանակում բակերը կահավորվել են նստարաններով, զրուցարաններով ու խաղային ատրակցիոններով: Բակային տարածքներն ապահովվել են նաև գիշերային լուսավորության ու ոռոգման նոր համակարգերով: Բնակիչների հավաստմամբ բակերն անխնամ են եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ բակերի ու Երևանը բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակային ծրագրերի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը:

«Յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակեր ենք հանձնում շահագործման ու, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր բակի բարեկարգման աշխատանքների ընթացքում բնակիչներն իրենց խորհուրդներով գործուն մասնակցություն են ունենում: Սա արդարացված աշխատաոճ է, քանզի այդ բակերը հենց նրանց համար պետք է լինեն հարմարավետ: Օգտվելով առիթից` նաև պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ մեր համաքաղաքացիներին, որ շատ դեպքերում ինքնակամ հրաժարվում են իրենց զբաղեցրած տարածքներից, անգամ ավտոտնակներից, որպեսզի իրենց բակը ևս դառնա բարեկարգ ու ծառայի բոլորին», – նշել է Տարոն Մարգարյանը:

Կոմիտաս 65 հասցեում գտնվող շենքի բակային տարածքը ևս ամբողջությամբ բարեկարգվել է: Նախկին ավտոտնակների փոխարեն այստեղ հարմարավետ հանգստի գոտի է ձևավորվել՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բնակիչները նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետի կոչին ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցված բոստանային ու ավտոտնակների տարածքները: Հարկ է նշել, որ 2015թ.-ի ընթացքում Արաբկիր վարչական շրջանում բակերի բարեկարգման նպատակով շուրջ 100 ավտոտնակ է ապամոնտաժվել:

Ընթացիկ տարում իրականացված ու դեռևս իրականացվող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Դավթաշեն վարչական շրջանում: Քաղաքապետը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30