Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները մինչ օրս որեւէ բան անելիս Սահմանադրության կարծիքը չեն հարցրել». «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 17,2015 13:31

Մարալիկցիները սահմանադրական փոփոխությունների մասին լսել անգամ չեն ուզում. «Ոնց ուզում են, ըտենց դարձնում են, էլի, էս ժողովուրդն էլ ոչխար է, հմի եկել եք ագիտացիա եք անում՝ այո։ Ընչի՞ համար՝ այո»։

Մարալիկցի երկրորդ կարգի հաշմանդամ այս ծերունին գիտի Սահմանադրությունը փոխելու իրական պատճառները. «Սերժ Սարգսյանին ուզում եք 10 տարի նորից նստըցնենք, որ ժողովրդին նորից պահի անոթի ու ծարավ ու մարդկանց զարգի, սպանի, հեչ մեկը չկըրնա դեմն առնի»։

Շիրակցի պատգամավորը մարալիկցուն փորձում է հասկացնել, որ երկրում կա արմատական փոփոխությունների կարիք։ Մարալիկցին գիտի, որ կարիք չկա. «Էդպես շարունակեք, բայց ոչ թե Սահմանադրությունը փոխեք, օրենքը կիրառեք»։

«Այո»-ի կողմնակից Միքայել Մելքումյանը փորձում է հասկացնել, որ նախագահի ինստիտուտը արյունահեղության տանող ինստիտուտ է։ Մարալիկցին հիշեցնում է՝ այս տարվա փետրվարին Գագիկ Ծառուկյանն ուզում էր առանց արյան իշխանություն փոխել։ Մելքումյանը համաձայն չէ. «Այսինքն, եթե դու գնաս փորձես՝ հասարակական կարգ ա խախտվում։ -Ծառուկյանն էն մարդը չէ, որ… –Ա, ինքը չէ, է, մասսան 100 հազար հավաքվում ա»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30