Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրեզնոյի բժիշկները Քաշաթաղում (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2015 13:16

Հոկտեմբեր ամսին «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից հայազգի բժիշկների մի խումբ այցելեց Քաշաթաղի շրջան՝ տեղի բնակիչներին անվճար բժշկական օգնություն տրամադրելու։ Բժիշկներն իրենց հետ բերել էին նաև արժեքավոր բժշկական սարքավորումներ։ Լրագրող Արուս Գալստյանը լուսաբանում է այցելությունը։

«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի և Նելլի Շուշի Մարտիրոսյանի ուշադրությունը Քաշաթաղի շրջանի խնդիրներին ակնառու է դպրոցաշինության ծրագրերի իրականացմամբ։ «Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ նախորդ տարի սեպտեմբերին վերաբացվեց Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի համայնքի հիմնանորոգված դպրոցը, իսկ արդեն այս տարի՝ Վուրգավանի հիմնանորոգված դպրոցը։ Ծրագիրը շարունակական է։ Սակայն, կազմակերպությունը միայն դպրոցաշինությամբ չի սահմանափակվում։ Նրանց կատարած աշխատանքներին համացանցի միջոցով տեղեկացել են նշանավոր հայերի բնօրրան՝ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում ապրող մեր հայրենակիցները։ Ինչպես պատմեց Ֆրեզնոյից թերապևտ Կարո Խաչիկյանը՝ Ստեփանը Ֆրեզնոյի հայ բժիշկների ուշադրությունն է հրավիրել Քաշաթաղի շրջանի առողջապահական խնդիրներին։ Ստեփանի խորհրդին հետևելով՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումների պակասը լրացնելու նպատակով օրերս Իշխանաձորում էին Կարո Խաչիկյանը /թերապևտ/, Վաչե Վասիլյանը /ատամնաբույժ/ և նրա կինը՝ Կարինե Լեփեջյան-Վասիլյանը /մանկաբույժ/։ Բժշկական սարքավորումները ձեռք բերելու և բժիշկների այցելությունը կազմակերպելու հարցում իր մեծ ներդրումն է ունեցել նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուպատոս Պերճ Աբգարյանը։

Hayrenaser

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30