Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառը մեկ կիլոգրամ քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքով կատարված ահաբեկչությունն է: Ըստ «TASS»-ի՝ այս հայտարարությունն այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ընթացքում արել է այդ երկրի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Միանշանակ կարելի է ասել, որ սա ահաբեկչական գործողություն է»,- ասել է Բորտնիկովը եւ հավելել, որ ինքնաթիռի մնացորդների վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ սարքերի մնացորդներ:
«Մեր մասնագետների գնահատականներով՝ ինքնաթիռում թռիչքի ընթացքում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչի արդյունքում ինքնաթիռն օդում քանդվել է: Դրանով բացատրվում է ինքնաթիռի մասունքների ցրվելը մեծ տարածության վրա»,- հայտարարել է ԱԴԾ ղեկավարը:
Ալեքսանդ Բորտնիկովը նաեւ ասել է, որ ուսումնասիրվել են ուղեւորների անձնական իրերն, ուղեբեռը եւ ինքնաթիռի մասերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ